Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 2, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վեց հայկական վիլայեթները
Վեց հայկական վիլայեթները

Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

1908-ի երիտթուրքական հեղաշրջումով Հայկական հարցը թևակոխեց զարգացման նոր փուլ։ Հայ հասարա-քաղաքական որոշ գործիչներ Հայկական հարցի լուծումը կապեցին թուրք պետականության բարենորոգման հետ։ Սակայն հայերի վիճակը չբարելավվեց, իսկ 1909ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ․ հայ շարունակել...