Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 4, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Բալթյան տունը
Բալթյան տունը

Բալթյան տուն (ռուս.՝ Балтийский дом), պետական թատրոն Սանկտ Պետերբուրգում, ՌԴ, որը ստացել է թատրոն-փառատոնի կարգավիճակ և որտեղ ամեն տարի անց են կացվում միջազգային ֆորումներ, վարպետության դասեր, բեմական փառատոներ։ Բալթյան տունը միակ նախագիծն է, որը համակարգված աշխատում է Ռուսաստանի և Բալթյան շրջանի, ինչպես նաև եվրոպական երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։

1920-ական թվականներին Պետրոգրադ քաղաքում ստեղծվեցին Կրասնի թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը։ Կարմիր թատրոնը, որը հիմնադրվել էր 1924 թվականին, 1926թ միացվեց Կարմիր մուրճ թատրոնին, իսկ 1930 թվականին՝ Ժողովրդական տան թատրոնին՝ դառնալով Ժողովրդական տան Կարմիր թատրոն։

1936 թվականին Կարմիր թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը միավորվեցին Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության պետական թատրոնի մեջ։ շարունակել...