Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 23, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում հայտնվել է ուշ միջնադարում՝ 16-րդ դարից սկսած։ Այն նախ բաժանվեց 3 խոշոր կուսակալությունների, ապա՝ 8 խանությունների միջև։ Այժմ Արևելյան Հայաստանի հարավային շրջանները շարունակում են մնալ Իրանի կազմում։

15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը։ Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը։

Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն։ Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ շարունակել ...