Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 2, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ադամանդե վզնոց՝ վերականգնված ցիրկոնիումով և Մարի Անտուանետ թագուհու դիմանկարը
Ադամանդե վզնոց՝ վերականգնված ցիրկոնիումով և Մարի Անտուանետ թագուհու դիմանկարը

Թագուհու վզնոց, 1785-1786 թվականներին խարդախության մասին աղմկահարույց և սկանդալային քրեական գործ, Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի համար իբրև թե նախատեսված վզնոցին տիրանալու նպատակով, որը տեղի է ունեցել նախքան Ֆրանսիական հեղափոխությունը։ Այս գործի ոչ բոլոր մանրամասներն են բացահայտված։ 

Լյուդովիկոս XV -ի մահից հետո ֆրանսիացի Բեմեր և Բասանժ ոսկերիչների ձեռքում մնացել էր 2 միլիոն լիվր հսկայական արժողությամբ հրաշալի ադամանդե վզնոցը, որը պատրաստված էր թագավորի ֆավորիտուհու՝ Դյուբարիի համար։ Թագավորի մահից հետո ֆավորիտուհին զրկվեց իր հարստություններից, իսկ նման թանկարժեք զարդի համար նոր գնորդ գտնելը հեշտ չէր։ 1781 թվականին ոսկերիչները փորձեցին համոզել նոր թագուհի Մարի Անտուանետին ձեռք բերել վզնոցը, բայց թագուհին, ֆինանսների սղությունը նկատի ունենալով, չհամարձկվեց նման խոշոր գումար պահանջել Լյուդովիկոս XVI-ից։

Որոշ ժամանակ անց պալատական տիկիններից մեկը՝ խաբեբա և բախտախնդիր Ժաննա Լամոտ Վալուան, որն իրեն համարում էր թագուհու մտերիմներից (չնայած ՝ Մարի Անտուանետը 1793 թվականին իր մահապատժից առաջ հայտարարել է, որ կյանքում երբևէ նրա հետ ծանոթ չի եղել), ոսկերիչների խնդրանքով համաձայնել էր համոզել Մարի Անտուանետին։ Մի քանի օր անց Լամոտը ոսկերիչներին հայտնում է...Ավելին