Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 13, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
IMAP սերվերի աշխատանքի սկզբունքը
IMAP սերվերի աշխատանքի սկզբունքը

IMAP (անգլ.՝ Internet Message Access Protocol), կիրառական մակարդակի ցանցային պրոտոկոլ է՝ էլեկտրոնային փոստ մուտք գործելու և դրա հետ աշխատելու համար: Հիմնվում է TCP տրանսպորտային պրոտոկոլի վրա և օգտագործում է 143 պորտը: Ստեղծվել է 1986 թվականին Վաշինգտոնի համալսարանում որպես այլընտրանք POP3-ին: IMAP-ը ընձեռում է օգտվողին լայն հնարավորություններ կենտրոնական սերվերի վրա գտնվող փոստարկղերի հետ աշխատելու համար:

IMAP պրոտոկոլը օգտագործող փոստարկղային ծրագիրը կարող է մուտք գործել սերվեր և աշխատել տվյալ սերվերի փոստարկղերում գտնվող ինֆորմացիայի հետ այնպես, կարծես թե այդ ինֆորմացիան տեղակայված լինի տվյալ համակարգչի մեջ: շարունակել...