Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 15, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Գանձասարի վանքը, Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնը
Գանձասարի վանքը, Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնը

Խամսայի մելիքությունները («Խամսայի երկիր», արաբ.՝ «խամսա» նշանակում է «հնգյակ»), Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական դաշնակցության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է:

Նրանց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի (ներառյալ Արցախի և Սյունիքի ազատագրված տարածքները) հետ։

Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների, որոնց օտար տիրապետողները 15-րդ դարամիջում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ շարունակել...