Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 9, 2012 թ.
Թադեոս (Ղեբեոս, Հուդա Հակոբյան) առաքյալ, Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից, որ Բարդուղիմեոս առաքյալից առաջ է քարոզել Հայաստանում` Արտազ գավառում (43-66թթ):
«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից առաքյալին կոչում է միայն Մարկոս Ավետարանիչ (Մարկ. 3:18): Մատթեոս Ավետարանիչը անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3): Առաքյալը Ղեբեոս (եբր.` «սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում:
Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ հիշատակում Հովհաննու Ավետարանում. երբ Քրիստոս Վերջին ընթրիքի ժամանակ ասում է «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կոթևանենք» (14:20-22) շարունակել...