Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 9, 2015 թ.
Շեդ Գրեգորի Մոս (մարտի 9, 1987, Կոլումբուս, ԱՄՆ, ավելի հայտնի է Bow Wow անվանմամբ (նախկինում՝ Lil' Bow Wow)), ամերիկացի ռեփեր և դերասան: 13 տարեկան հասակում Lil Bow Wow կեղծանվամբ թողարկել է իր դեբյուտային ալբոմը Beware of Dog անվանմամբ: 2003 թվականին նա թողարկում է իր երրորդ ալբոմը՝ «Unleashed» անվանմամբ, սակայն այս անգամ կեղծանունն օգտագործում է առանց Lil' նախդիրի՝ Bow Wow:
Թողարկումից կես տարի անց ալբոմը դարձավ բազմապլատինե: Հետագա տարիներին նա թողարկում է ևս երեք ալբոմ: 2005 թվականին թողարկեց իր «Wanted» ալբոմը, 2006-ին «The Prince of Farm» և 2009 թվականին «Geile Traume» ալբոմները: Իսկ 2007 թվականին, համագործակցելով Օմարիոնի հետ, նրանք համատեղ ձայնագրում են «Face Off» ալբոմը:
Bow Wow-ի առաջին ֆիլմը եղել է «Ամեն ինչ Բենջամինների մասին» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է էպիզոդիկ դերում: Նույն տարում Bow Wow նկարահանվում է «Like Mike» ֆիլմի գլխավոր դերում, 2005 թվականին «Roll Bounce» ֆիլմում, իսկ 2006 թվականին նա նկարահանվում է «Եռակի ֆորսաժ: Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում՝ որպես օժանդակ ուժ: Bow Wow-ն հայտնվել է նաև «Անտուրաժ» բազմասերիանոց ֆիլմի հինգ դրվագներում: Ներկայումս աշխատում է իր նոր՝ «Underrated» խորագրով ալբոմի վրա: Ավելին⇒