Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 4, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Բրեդբերի
Ռեյ Բրեդբերի

451 աստիճան ըստ Ֆարենհայթի (անգլ.՝ "Fahrenheit 451"), ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի ֆանտաստիկ վեպ: Գրված է 1951 թվականին: Համարվում է Բրեդբերիի ամենահայտնի գործը:

Ես չէի փորձում գուշակել ապագան: Ես փորձում էի այն կանխել:
- Ռեյ Բրեդբերին վեպի մասին

Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի "Bright Phoenix" (1947) պատմվածքի վրա: Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպի ձեռագիրը հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի համար վճարում էր ժամում 9.8 ցենտ: Առաջին անգամ "Ֆարենհայթի" կրճատված տարբերակը (մոտ 25000 բառ) հրատարակվեց Galaxy Science Fiction ամսագրում 1951 թվականին "Հրշեջը" անվան տակ:

Վեպում նկարագրվում է մոտ ապագայի աշխարհը, որտեղ հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով: Արգելված գրքերը ենթակա են այրման: Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները` մտնելով խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ:

Շարունակել