Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 22, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կ. Կոմենդարյանի դրամի խորհրդանշանի մտահղացում, 1995 թ։
Կ. Կոմենդարյանի դրամի խորհրդանշանի մտահղացում, 1995 թ։

Հայկական դրամի խորհրդանշանը ստեղծվել է 1995 թ. որպես Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշ։

Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Դրամի խորհրդանիշի հանդես գալուն նպաստել են մի քանի նախադրյալներ, որոնցից հիմնականն է Մեսրոպյան այբուբենը։ Հայկական տառերի յուրահատուկ և համակարգված երկրաչափական ուրվագծերը հեղինակը նկատել է այբուբենը սովորելու ընթացքում։ Հետագայում, ծանոթանալով հայկական տառերի առաջանալու մի վարկածի հետ, նա մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական տառերի ձևավորման համար հատուկ դեր են կատարում հորիզոնական գծերը։ Նշանը առաջացավ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, ինչի մասին վկայում են հայկական դրամի շարժի գրանցումները, որոնք հեղինակը կատարել է իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում

Շարունակել