Կաղապարի քննարկում:Ասորական գիր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրիայերե՞ն։ Միգո՞ւցե «սիրիական գիր» (տես՝ Հայկական գիր, վրացական գիր և այլն...)։ Եվ ընդհանրապես, Սիրիայի պաշտոնական լեզուն արաբերեն է, Վադգթ ջան։ Այս տառերը քեզ որտեղի՞ց։ ջեօ 20։35, 11 Հունվարի 2014 (UTC)

Ջեօ ջան, Սիրիայերենը մեռած լեզու է նախկինում այդ լեզվով խոսացել են Ասորիները: Ձեր մոտ հարց կառաջանա «իսկ ին՞չու Սիրիայերեն», որովետև Ռուսերենում լեզվի անունը Сирийский язык է իսկ անգլերենում Syriac language է, Հայերենում այն կլինի այսպես Սիրիայերեն: Մանրամասների համար կարող ես կարդալ թվարկածս Ռուսերեն և անգլերեն հոդվածները: --Vadgt (քննարկում) 21:00, 11 Հունվարի 2014 (UTC)
Բայց Сирийский язык-ը դա ասորերենն է, ոչ թե Սիրիայերեն։ --Lilitik22 (քննարկում) 21:06, 11 Հունվարի 2014 (UTC)
Լիլիթն ինձնից առաջ ընկավ։ Ասորերենի մասին է այստեղ խոսքը։ ջեօ 21:12, 11 Հունվարի 2014 (UTC)
ինչու պետք է լինի երկու հատ ասորերեն, ձեր ասած ասորերենը՝ Сирийский язык-ը և Ассирийский язык-ը: Այստեղ պետք է տեսակավորել անուները, ինչը ես էի անում: --Vadgt (քննարկում) 21:50, 11 Հունվարի 2014 (UTC)
Անվանման ճիշտ տարբերակն իմանալու համար հարցրերցի Ֆեյսբուքի Մայրենի լեզվի դասեր խմբի լեզվաբաններին։ Լեզվաբան պարոն Հրաչ Մարտիրոսյանի պատասխանն եմ այստեղ զետեղում. Նորը՝ ասորերեն (Syriac), հինը՝ ասուրերեն կամ ասորեստաներեն (Assyrian). ակկադերենի բարբառ է (մյուսը բաբելերենն է)։ Հետևաբար՝ Сирийский язык֊ը ասորերենն է։ Խնդրում եմ անվանափոխիր, Վադգթ։ ջեօ 10:38, 12 Հունվարի 2014 (UTC)
կարծում եմ այստեղ թյուիմացություն կա: Որովհետև Assyrian-ը պետք է լիներ Ասորերենը պարզ թարգմանություն: --Vadgt (քննարկում) 10:45, 12 Հունվարի 2014 (UTC)
Վադգթ, լեզվաբանն ասաց, որ Assyrian = ասուրերեն կամ ասորեստաներեն, Syriac = ասորերեն։ Ի՞նչ խնդիր կա այստեղ։ Կարող ենք մենք մեր մյուս լեզվաբան մասնակցին հարցնել։ Vacio ջան, դու ի՞նչ կասես։ «Սիրիայերեն» բառ ընդհանրապես հայերենում կա՞։ ջեօ 10:57, 12 Հունվարի 2014 (UTC)
սա բառով չի որորշվում, պարզապես շատ ծիծաղելի է որ այդ պես է թարգմանվում քանի որ Assyrian - Ասորի (Ասորերեն, Ասորական), Syriac - Сирийский - ին՞չ թարգմանվում հայերեն՝ նորից Ասորի (Ասորերեն, Ասորական): Իսկ ասուրերենը գուգլ տրանսլեյթով թարգմանվում է այպես: Ասորերենը՝ այսպես: --Vadgt (քննարկում) 12:26, 12 Հունվարի 2014 (UTC)
Ասուրերենը և ասորերենը տարբեր են։ Ասուրերեն = Assyrian, այսինքն՝ Ասորեստանի լեզուն, իսկ ասորերեն = Syriac, այսինք Սիրայի լեզուն, որը հնում կոչել ենք Ասորիք։ Հետևաբար կաղապարն էլ պետք է անվանել Ասորական գիր, Ջեոն իրավացի է «Սիրիայերեն գիր» հասկացություն հայերենում չկա։ --vacio 13:24, 12 Հունվարի 2014 (UTC)
Անվանափոխված է, շնորհակալությո՜ւն։ ջեօ 13:34, 12 Հունվարի 2014 (UTC)