Կաթողիկե արձագանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթողիկե արձագանք
Տեսակհանդես
ԵրկիրԹուրքիա Թուրքիա, Կ․ Պոլիս

«Կաթողիկե արձագանք», կրոնական, գրական և տեղագրական շաբաթական հանդես։ Հայ կաթոլիկների Կ.Պոլսի պատրիարքարանի պաշտոնաթերթը։ Լույս է տեսել 1911-1915 թվականներին, Հռոմում և Կ. Պոլսում (1912)։ Տնօրեն-խմբագիր՝ Գ. Թերզիպաշյան։

Ներկայացրել է հայ կաթոլիկ համայնքի առօրյան, տպագրել պատրիարքարանի հրամաններն ու հայտարարությունները։ Հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Թշնամական վերաբերմունք է ցուցաբերել պոլսահայ առաջադիմական մամուլի նկատմամբ, որդեգրել պահպանողական գործելակերպ պատրիարքարանի վարչակարգի ու կազմի բարեփոխման հարցերում։ Տպագրել է կրոնա-բարոյախոսական բնույթի հոդվածներ ու գեղարվեստական գործեր։ Ներկայացրել է միջազգային և Թուրքիայի քաղաքական կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 163