Կաթնախոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կաթնախոհանոց, ԽՍՀՄ-ում, հասարակական սննդի հիմնարկություն, որի խնդիրը վաղ մանկական հասակի երեխաների համար բարձրորակ ու լիարժեք կաթնախառնուրդներ պատրաստելն էր։

Կաթնախոհանոցները կաթնախառնուրդներով ապահովում էին նաև մանկական այն հիմնարկությունները (մանկամսուրներ, հիվանդանոցներ, մանկատներ), որտեղ պայմաններ չկային դրանց պատրաստման համար։ Խոշոր կաթնախոհանոցներն ունեին բաշխիչ կայաններ՝ ըստ միկրոշրջանների։

Կաթնախոհանոցում կաթնախառնուրդները պատրաստում էին հաստատված ռեցեպտուրայի և տեխնոլոգիական պրոցեսի ու սանիտարական ռեժիմի կանոնների ճշգրիտ պահպանմամբ։ Պատրաստի կաթնախառնուրդները պարբերաբար ենթարկվում էին բակտերիալոգիական քննության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 160 CC-BY-SA-icon-80x15.png