Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կազանյան տաճարից)
Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ)
Տաճար

Կազանի Աստվածամոր տաճարը

Տեղադրություն Ռուսաստան Ռուսաստան Սանկտ-Պետերբուրգ
Կրոնադավանանք ուղղափառ
Ճարտարապետություն
Ճարտարապետ(ներ) Անդրեյ Վորոնիխին
Ճարտարապ. ոճ ռուսական կլասիցիզմ
Կառուցման սկիզբ 1801
Կառուցման ավարտ 1811
59°56′04″ հս․. լ. 30°19′29″ ավ. ե. / 59.9345° հս․. լ. 30.324767° ավ. ե. / 59.9345; 30.324767Կոորդինատներ: 59°56′04″ հս․. լ. 30°19′29″ ավ. ե. / 59.9345° հս․. լ. 30.324767° ավ. ե. / 59.9345; 30.324767


Կազանի Աստվածամոր տաճար (ռուս.՝ Казанский собор), տաճար Սանկտ Պետերբուրգում։ Ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված 1801-1811 թվականներին՝ ռուսական կլասիցիզմի ոճով (ճարտարապետ՝ Անդրեյ Վորոնիխին)։

Խաչաձև-գմբեթավոր հորինվածքով կառույցի կողային ձգված ճակատներին կից են 6 սյուն պորտիկներով կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնցից հյուսիսը բացվում է դեպի Նևսկի պողոտա։ Գլխավոր մուտքը արևմուտքից է, փոքր հրապարակից, որը շըրջափակված է թուջե կիսաշրջանաձև պարսպով։ Քանդակային հարդարանքի հեղինակներն են Ի. Մարտոսը, Ի. Պրոկոֆևը, Վ. Դեմուտ-Մալինովսկին, Ֆ. Շչեդրինը և ուրիշներ։

Տաճարում է թաղված (1813) Միխայիլ Կուտուզովը։ 1932 թվականին Կազանի Աստվածամոր տաճարում բացվել է Կրոնի և աթեիզմի պատմության թանգարանը։

Տաճարի համայնապատկերը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казанский собор // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 156 CC-BY-SA-icon-80x15.png