Ծրար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծրար
անգլ.՝ Envelope
Երկիր Ռուսաստան
 ԱՄՆ
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվական2012
Լեզուանգլերեն և ռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Նուժնի
ՊրոդյուսերՔևին Սփեյսի
Սցենարի հեղինակԱլեքսեյ Նուժնի
ԴերակատարներՔևին Սփեյսի, Ալանա Յուբակ և Դևիդ Մյունիե
Տևողություն17 րոպե

Ծրար (անգլ.՝ Envelope ),սցենարի հեղինակ և ռեժիսոր Ալեքսեյ Նուժնիի ռուս-ամերիկյան կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Պրեմիերան կայացել է Մոսկվայում, 2012 թ. մայիսի 29-ին:Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են։ Գլխավոր դերում հանդես է եկել ամերիկացի դերասան Քեվին Սփեյսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՍՀՄ, 1985թ։ Սևաստոպլում ապրող Եվգենի Պետրովը վեց տարեկանից սկսած ունի տարօրինակ հոբբի՝ գրում է նամակներ, դնում է ծրարի մեջ և ուղարկում է հորինված հասցեով հորինված մարդկանց։ Հասցեում հորինված է ամեն ինչ, բացի երկրից։ Եվ այսպես մանկությունից սկսած նա նամակներ է ուղարկում տարբեր երկրներ նրա համար, որպեսզի ծրարը վերադառնա յուրատեսակ դրոշմանիշներով, «Հասցեատերը ճիշտ չէ» մակագրությամբ։ Եվգենին կնոջ հետ միասին, հավաքում է բոլոր ծրարները, ամրացնելով քարտեզի վրա։ Մնացել է միայն մեկ երկիր՝ Նոր Զելանդիան, և դա նշանակում է, որ այն կլինի վերջին ծրարը։ Եվգենին նամակում հայտնում է իր ցավակցությունները մահացած հորեղբոր համար, նշելով մի քանի անուն։ Ստացվում է այնպես, որ հասցեն իրականում ճիշտ է դուրս գալիս, ու համընկել են ոչ միայն անունները, այլև հասցեատիրոջ կյանքում վերջին իրադարձությունները։ Պատասխան նամակում հասցեատերը հայտնում է իր շնորհակալությունը կյանքի ծանր օրերին հիշելու համար, և, որ այն երեք օրերը, երբ Եվգենին հյուրընկալել է իրենց, երբեք չեն մոռանա, կցելով նամակին Եվգենիի հետ համատեղ լուսանկարը։ Եվգենին չի հավատում պատահածին, համարելով այն թյուրիմացություն, քանզի նամակում նշված ժամանակահատվածում նա հիվանդանոցում է եղել, որովհետև ծանր հիվանդացել էր Սև ծովում լողալուց հետո։ Նա այդ մասին հայտնում է իր պատասխան նամակում։ Շուտով գալիս են ՊԱԿ-ից, ու ավագ լեյտենանտը հայտնում է, որ Եվգենին կասկածվում է որպես լրտես, ու ստիպված է մեկնել Մոսկվա հարցաքննության։ Եվգենիի հեռանալուց հետո կինը ստանում է նոր նամակ, որտեղից պարզ է դառնում ֆիլմի ավարտը։ Պարզվում է, որ Եվգենին ուղղակի չի հիշում, որ իրականում Նոր Զելանդիայի լճերից մեկում լողալիս է մրսել ու հիվանդացել։ Ֆիլմի վերջին տիտրերում ասվում է, որ Եվգենին մահացել է ավիավթարից։