Ծխախոտի խճանկարի վիրուս
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծխախոտի խճանկարի վիրուսը (ԾԽՎ) (անգլերեն՝ Tobacco mosaic virus (TMV)) ՌՆԹ վիրուս է, որ վարակում է բույսերը, մասնավորապես ծխախոտի բույսը և մորմազգիների ընտանիքի մյուս անդամներին։ Վարակը բնորոշվում է բույսի տերևների վրա նախշանկարի (բծավորության և գունազրկման) առաջացմամբ, այդտեղից էլ ծագել է հիվանդության անունը։ ԾԽՎ-ն առաջին հայտնաբերված վիրուսն է։ 19-րդ դարի վերջին Դմիտրի Իվանովսկին ուսումնասիրեց ծխախոտի բերքը փչացնող մի վարակային հիվանդություն։ 1930 թ. պարզվեց, որ այդ հիվանդության հարուցիչը վիրուս է։