Jump to content

Ծխախոտահավաք մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծխախոտավաք մեքենա, հարկաշարքերով ծխախոտի տերևներ կամ ամբողջությամբ բույսեր հավաքող մեքենա։ Հարկաշարքերով բերքահավաքը կատարվում է մի քանի (մինչև 7-8) անգամ (բույսերի տերևների հասունացմանը զուգընթաց)։ Ծխախոտահավաք մեքենայի մշակվող հարկաշարքի բարձրությամբ (10-30 սմ) տեղակայված բանող մարմինները կտրող դանակներին են մատուցում մշակաբույսերը, դրանք պահում որոշակի դիրքով, ցողուններից անջատում են տերևները, դասավորում են կոթուններով նույն ուղղությամբ, փոխադրում և տարայավորում են բունկերում։ Անջատված տերևները փոխադրիչով տեղափոխվում և լցվում են կուտակիչ սարքի մեջ, իսկ ցողունները ջարդոտվում են մանրիչում ու փռվում դաշտում։ Ծխախոտաահավաք մեքենաները լինում են՝ ինքնագնաց,կախովի և կցովի։ Դրանց արտադրողականությունը մինչև 0,3 հա/ժ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։