Ծիվրիկա
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Ծիվրիկա | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Երկրամաս | Աքչեաբադի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ծիվրիկա, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Աքչեաբադի գավառում, Սևրա գետի արգավանդ դաշտավայրում։ Գյուղը հիմնել են համշենահայերը։ 1914 թվականին ուներ 23 տուն բնակիչ։ Գյուղում կային եկեղեցի և վարժարան։ Զբաղվում էին երկրագործությամբ (մասնավորապես ծխախոտագործությամբ) և անասնապահությամբ։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, փրկվել է միայն երկու հոգի։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 126, 1979 թ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 126)։ ![]() |
|