Ծերունի Մասեհյան
Ծերունի Մասեհեան | |
---|---|
Ծնվել է | 1811 |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ոսկերիչ |
Ամուսին | Աննա Երվանդյան |
Երեխաներ | Հովհաննես Մասեհյան |
Ծերունի Մասեհյան (դասական ուղղագրությամբ՝ Ծերունի Մասեհեան, 1811), 19-րդ դարի իրանահայ արքունական ոսկերիչ է եղել, ով հայտնի է որպես Իրանի ամենաթանկագին զարդերից մեկի՝ ադամանդակուռ գլոբուսի պատրաստման խմբի ղեկավար, և Շեկսպիրի ու Բայրոնի ամենահայտնի հայերեն ու պարսկերեն թարգմանչի՝ իրանահայ դեսպան Հովհաննես Մասեհյանի հայր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերունի Մասեհյանը ծնվել է 1811 թվականին։
Նա ամուսնացել է Աննա Երվանդյանի հետ, ով Անտոն-խան Երվանդյանի քույրն է եղել։ Անտոն-խան Երվանդյանը Նասեր Էդ Դին շահի թագաժառանգի՝ Մոզաֆֆար Էդ Դին Միրզայի ֆրանսերենի ուսուցիչն է եղել՝ այն ժամանակ դրսում ուսումնառած հատուկենտ մարդկանցից[1][2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/%DA%A9%D8%B1%D9%87_%D9%85%D8%A8%D8%A7%D8%B1%DA%A9%D9%87_%D8%B7%D9%84%D8%A7%DB%8C_%D8%AC%D9%88%D8%A7%D9%87%D8%B1_%D9%86%D8%B4%D8%A7%D9%86%D8%8C_%D9%85%D9%88%D8%B2%D9%87_%D8%AC%D9%88%D8%A7%D9%87%D8%B1%D8%A7%D8%AA_%D9%85%D9%84%DB%8C_%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86.jpg/250px-%DA%A9%D8%B1%D9%87_%D9%85%D8%A8%D8%A7%D8%B1%DA%A9%D9%87_%D8%B7%D9%84%D8%A7%DB%8C_%D8%AC%D9%88%D8%A7%D9%87%D8%B1_%D9%86%D8%B4%D8%A7%D9%86%D8%8C_%D9%85%D9%88%D8%B2%D9%87_%D8%AC%D9%88%D8%A7%D9%87%D8%B1%D8%A7%D8%AA_%D9%85%D9%84%DB%8C_%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86.jpg)
Մասեհյանը 50 տարի աշխատել է որպես Նասեր էդ Դին շահի արքունական «զարգար բաշիի» (ոսկերչապետի), և ստացել բազում գովասանագրեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/%D9%82%D8%A7%D8%B1%D9%87_%D8%A7%D8%B1%D9%88%D9%BE%D8%A7_%D8%A8%D8%B1_%D8%B1%D9%88%DB%8C_%DA%A9%D8%B1%D9%87_%D9%85%D8%A8%D8%A7%D8%B1%DA%A9%D9%87_%D8%AC%D9%88%D8%A7%D9%87%D8%B1%D9%86%D8%B4%D8%A7%D9%86.jpg/250px-%D9%82%D8%A7%D8%B1%D9%87_%D8%A7%D8%B1%D9%88%D9%BE%D8%A7_%D8%A8%D8%B1_%D8%B1%D9%88%DB%8C_%DA%A9%D8%B1%D9%87_%D9%85%D8%A8%D8%A7%D8%B1%DA%A9%D9%87_%D8%AC%D9%88%D8%A7%D9%87%D8%B1%D9%86%D8%B4%D8%A7%D9%86.jpg)
Նրա ամենահայտնի գործն ադամանդակուռ գլոբուսն է, որը պատրաստվել է Նասեր Էդ Դին շահի պատվերով 1875 թվականին գլխավորելով որկերիչների մի խումբ։ Գլոբուսում օգտագործվել է՝
- Մաքուր ոսկի՝ 34 կգ
- Թանկարժեք քարեր՝ 3656
- Թանկարժեք քարի տեսակներ՝ ադամանդ, զմրուխտ, հակինթ, փիրուզ և մարգարիտ
- Թանկարժեք քարերի քանակ՝ 51366 հատ
Այն համարվում է Իրանի ազգային հարստություն և այժմ պահվում է Իրանի կենտրոնական բանկի գոհարեղենի թանգարանում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարսկերեն՝ Ժանեթ Լազարյան, «Ոսկերիչներ և արծաթագործներ», Իրանահայերի հանրագիտարան։ Հիրմանդ տպագրատուն, Թեհրան։ էջ. 463։ պարս.՝ لازاریان، ژانت د (۱۳۸۲). «طلاسازان و نقرهسازان». دانشنامه ایرانیان ارمنی.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անուշիկ Մալեքի. «Հայերը և Մեջլիսը. Օրենսդրության վեցերրորդից քսանչորրորդ շրջանները, «Պայման» եռամսյագիր (48),[[պարսկերեն|պարս.]]՝ ارمنیان و مجلس؛از دوره ششم تا بیست و چهارم قانون گذاری». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ.-ի հունվարի 14-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Հովհաննես խան-Մասեհյան. Իրանահայ դեսպանը Պատսկաստանի հինգ շահերի օրոք». 2013 թ.-ի մայիս 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ.-ի հունվարի 14-ին.