Ծաղկունյաց-Զանգեզուրի տեկտոնական գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծաղկունյաց-Զանգեզուրի տեկտոնական գոտի, տեկտոնական գոտի ՀՀ կենտրոնական մասում։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, ընդգրկում Ծաղկունյաց, Գեղամա և Զանգեզուրի լեռնաշղթաները։

Ձևավորումը սկսվել է մինչքեմբրից, շարունակվել մինչև հետբայկալյան լեռնակազմական շարժումները։ Սահմանազատվում է Բազում-Զանգեզուրի (հյուսիս-արևելքից) և Անի-Օրդուբադի (հարավ-արևմուտքից) խորքային խախտումներով, որոնց հետևանքով Ծաղկունյաց և Զանգեզուրի լեռնաշղթաների բյուրեղային հիմքերն ունեն բարձր դիրք և վերածվել են վերնետվածք-կամարածալքային միջնազանգվածների։ Բնորոշ են բարդ տեկտոնական կառուցվածքը, հերցինյան ու ալպյան ծալքավորումները, խզումնային խախտումները, տարբեր կազմերի ու հասակների մագմայական ներժայթուքները, ապարների փոխակերպությունն ու շերտայնությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png