Jump to content

Խտացրած կերեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խտացրած կերեր, կոնցենտրատներ, սննդանյութերի բարձր պարունակությամբ կերեր։ Դրանց շարքին են դասվում կերային հացահատիկը, լրիվօրա կերային համակցված կերերը (խտակերեր), տեխնիկական արտադրության որոշ թափոններ, նաև կենդանական ծագման կերերը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սննդանյութերի բաղադրության՝ տարբերում են 2 խմբի խտացված կերեր՝ ածխաջրային (հարուստ են օսլայով և վարսակի, գարու, եգիպտացորենի և այլն հատիկների շաքարով, ալրաղացի թափոններով, չոր մզուքով, կակղակեղևով, տկուցքով և այլն) և պրոտեինային (հատիկաընդավոր մշակաբույսերի հատիկ, քուպ, շրոտ, մսային, մսաոսկրային, արյունային և ձկնային ալյուրներ)։ 1 կգ ածխաջրային խտացված կերերում պարունակվում է 0,7–1,3 կերային միավոր և 70–80 գրամ մարսելի պրոտեին, պրոտեինային խտացված կերեր՝ համապատասխանաբար՝ 0,7–1,2 և 180–350 գրամ։ Որոճող կենդանիների համար, որոնց օրակերի հիմքը կազմում են կոպիտ և հյութալի կերերը, խտացված կերերը ներառում են ընդհանուր և պրոտեինային սննդարարությունը բարձրացնելու համար։ Խոզերի, թռչունների և մորթատու գազանների օրակերի հիմքն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։