Խուստուփ-Կատարի լեռնաշղթա, Խուստուփ-Կատարի լեռներ, լեռնաշղթա ՀայաստանիՍյունիքի մարզում, Մեղրու լեռների հյուսիսարևելյան ճյուղավորումը։ Սկսվում են Բարգուշատի լեռներիԹառակատար լեռնագագաթից, անցնում Խուստուփի լեռնազանգվածով, հասնում մինչև Ծավ և Շիկահող գետերի միախառնման վայրը։ Ամենաբարձր գագաթը Խուստուփն է, որը ունի 3201 մ բարձրություն։ Լեռնաշղթան ունի 38 կմ երկարությունը[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 57 — 150 էջ։