Խունգ
Արտաքին տեսք
Բնակավայր | |
---|---|
Խունգ | |
Երկիր | Իրան |
Հիմնադրված է | 1604 թ. |
Բնակչություն | 470 մարդ (1970) |
Խունգ , հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա (Ֆերեյդան) գավառի Վարգաղ գավառակում, Լիշքուհ լեռան լանջին։
Հիմնադրել են 1604 թ.-ին շահ Աբբաս I-ի օրոք Արարատյան երկրից տեղահանված հայերը։ Բաղկացած է հին ու նոր թաղերից։ 1970 թ.-ին ուներ 65 տուն (470 բնակիչ)։ 1946 թ.-ին երեք ընտանիք ներգաղթել է Արևելյան Հայաստան։ 1978 թ.-ի դրությամբ կար եկեղեցի (Ս. Գևորգ, ուր պահվում է ձեռագիր Ավետարան)՝ կից դպրոցով։ Ունի երեք ջրաղաց։ Հողերը պատկանում են պարսիկ կալվածատերերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 101)։ |