Խուբսուգուլմոնղ.՝ Хөвсгөл нуур, մոնղ.՝ Хөвсгөл далай), Կոսոգոլ, քաղցրահամ լիճՄոնղոլիայի հյուսիսում, Ռուսաստանի սահմանին մոտ։ Տարածությունը 2620 կմ² է, խորությունը՝ մինչև 238 մ։ Առաջացել է հյուսիսից հարավ ձգվող երկար ու նեղ տեկտոնական իջվածքում, 1645 մ բարձրության վրա։ Էգիյն Գոլ գետով հոսք ունի դեպի Սելենգա։ Սառցակալում է դեկտեմբերից, սառցազերծվում՝ մայիսին։ Նավարկելի է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 97)։