Խոր Վիրապ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոր Վիրապ (այլ կիրառումներ)
Խոր Վիրապ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԽոր Վիրապ
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՄ.Հարությունյան

«Խոր Վիրապ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988 թվականին Արարատի շրջանում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1992 թվականին ջոկատը ներառվել է շրջանում կազմավորված մոտոհրաձգային գումարտակի մեջ։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր ու ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ, «Ջանդամ դարպասի» կիրճ, Քյարքի (Տիգրանաշեն), Երասխի բարձունքներ), Եղեգնաձորի (Խաչիկ, Քելբաջարին հարող սահմաններ) և Արցախի Հանրապետության Ասկերանի (Փառուխ, Փրջամալ, Աղբուլաղ, Դահրավ), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։ Հրամանատարն է եղել Մ. Հարությունյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։