Խորվաթիայի պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորվաթիայի պատմական թանգարան
խորվ.՝ Hrvatski povijesni muzej
Hrvatski povijesni muzej.jpg
Տեսակպատմության թանգատրան
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
ՎայրԶագրեբ[1]
Հասցե10000
Հիմնադրված է1846
Հավաքածուի չափս200 000
Կոորդինատներ: 45°48′57.449″ հս․ լ. 15°58′20.618″ ավ. ե. / 45.81595806° հս․. լ. 15.97239389° ավ. ե. / 45.81595806; 15.97239389
Կայքhismus.hr/en

Խորվաթիայի պատմական թանգարան (խորվ.՝ Hrvatski povijesni muzej), Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ քաղաքում գտնվող պատմության պետական թանգարանը խորվաթական պատմության առարկաների և նյութերի նշանակալի հավաքածու է, երկրի գիտահետազոտական և մշակութային կենտրոն:

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը՝ Վոյկովիչ-Օրշիչ-Ռաուխի պալատը (խորվ.՝ Vojković-Oršić-Rauch), համարվում է Զագրեբի և ողջ երկրի բարոկկո ոճի ամենաարժեքավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը, որը կառուցվել է 18-րդ դարի վերջին: Պատմության ընթացքում պալատում բնակվել են մի քանի հարուստ խորվաթ ընտանիքներ և այն բազմիցս փոխել է սեփականատերերին մինչև 1930-ական թվականներին քաղաքապետարանը այն գնել է վերջին սեփականատիրոջից: Հետագայում շենքը համարվել է քաղաքապետարանի նստավայրը, իսկ 1959 թվականից շենքի մի մասը հատկացվել է Խորվաթիայի պատմության թանգարանին: Թանգարանային հաստատության աշխատանքային ռեժիմը[2]՝

  • Երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 10:00-18:00
  • Շաբաթ և կիրակի՝ 10:00-13:00
  • Փակ է տոնական օրերին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբի Խորվաթիայի պատմության թանգարանը համարվում է 1846 թվականին հիմնադրված Խորվաթիայի Ազգային թանգարանի իրավահաջորդը: 1959 թվականին Վոյկովիչ-Օրշիչ-Ռաուխի պալատում տեղակայվեց Խորվաթիայի պատմության թանգարանը: Խորվաթիայի անկախացման հետ միասին 1991 թվականին վերջինս միավորվեց Հեղափոխության թանգարանին (խորվ.՝ Muzej revolucije naroda Hrvatske), այնուհետև կազմավորվեց նոր թանգարանային հաստատություն՝ Խորվաթիայի պատմական թանգարանը, որը համարվում է երկրի պատմության գլխավոր թանգարանը: Բացի Մատոշևի փողոցում գտնվող բարոկկո պալատից, Խորվաթիայի պատմական թանգարանի ցուցադրությունների մի մասը տեղակայված է Իվան Մեշտրովիչի տաղավարում (խորվ.՝ Meštrovićev paviljon): Բացի այդ, թանգարանն ունի գրադարան, իրականացնում է գիտահետազոտական և հրատարակչական գործունեություն: Թանգարանի կազմում գործում է մասնաճյուղ՝ Իվան Գորան Կովաչիչի հուշահամալիրը Լուկովդոլ (խորվ.՝ Lukovdol) գյուղում:

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի պատմության թանգարանի ֆոնդերում հաշվառված է շուրջ 200000 ցուցանմուշ: Թանգարանի հավաքածուները ընդգրկում են 15 բաժիններ՝.

  • փաստաթղթերի հավաքածու № 1
  • փաստաթղթերի հավաքածու № 2
  • 20-րդ դարի արվեստի ստեղծագործությունների հավաքածու
  • Սրբազան հավաքածու
  • Լուսանկարների, ժապավենների ևնեգատիվների հավաքածու
  • զինանիշագիտական-կնիքագիտական հավաքածու
  • սառը զենքի հավաքածու
  • քարե հուշարձանների , դրամագիտական և հնագիտական արվեստի հավաքածուներ
  • պարգևների, մեդալների, պատվո նշանների և կրծքանշանների հավաքածու
  • կենցաղի առարկաների հավաքածու
  • գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության հավաքածու
  • խառը հավաքածու
  • հրազենի հավաքածու
  • դրոշների և պաստառների հավաքածու
  • համազգեստի հավաքածու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]