Խորոված կարտոֆիլի տոնը
Խորոված կարտոֆիլի տոնը ռուս.՝ Праздник печёной картошки | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | հոկտեմբերի 13, 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Իլիենկո |
Սցենարի հեղինակ | Եվգենի Օնոպրիենկո |
Դերակատարներ | Լյուդմիլա Եֆիմենկո, Ռոման Գրոմադսկի, Լեոնիդ Յանովսկի և Q12138748? |
Օպերատոր | Վադիմ Իլյենկո |
Երաժշտություն | Վլադիմիր Հուբա |
Մոնտաժ | Eleonora Summovskaya? |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 85 րոպե |
«Խորոված կարտոֆիլի տոն» (ուկրաիներեն՝ Свято печеної картоплі), 1976 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Իլյենկոն[1] Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[2]։
Պրեմիերան կայացել է 1978 թվականի փետրվարին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է իրական իրադարձությունների հիման վրա։ Այն պատմում է սովորական ռուս կնոջ՝ Ալեքսանդրա Ավրամովնա Դերեվսկայայի՝ հերոսուհի մոր սխրանքի, ազնվության և անձնազոհության մասին, որը եղել է աշխարհի միակ կինը, որ դաստիարակել է 48 որբ երեխաների։ 1939 թվականից նա ամուսնու հետ վերցրել է ծնողազուրկ երեխաների, որոնց ծնողները զոհվել էին ռազմաճակատում կամ մահացել սովից։ Նրանց թվում եղել են ռուսների, ուկրաինացիների, ուզբեկների, հրեաների, գերմանացիների, մորդվինների, չուվաշների և ԽՍՀՄ այլ ժողովուրդների ներկայացուցիչների երեխաներ։
Դերևսկայայի սաները հավերժ պահպանել են այդ կնոջ ջերմության մի մասնիկը և նրա բարությունը տարածել աշխարհում։ Նրա մահից հետո այս մեծ ընտանիքում պահպանվել է ավանդույթը՝ մոր ծննդյան օրը սեղանին է մատուցվում խորոված կարտոֆիլ՝ ընտանիքի ղեկավարի սիրած ուտեստը։
Այժմ Ալեքսանդրա Ավրամովնայի գերեզմանի վրա տեղադրվել է սալ, որի վրա գրված է․ «Դու մեր խիղճն ես, մեր աղոթքը, Մա՛մ։ Ցգետին խոնարհում քեզ։ Քո երեխաներ։ 48 երեխաների անունները»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդմիլա Եֆիմենկո – Աննա
- Ռոման Գրոմադսկի – Զախար
- Լեոնիդ Յանովսկի – Գեորգի Կոլոսով
- Վիկտոր Պանչենկո – Տիմոֆեյ
- Վլադիմիր Ալեքսեենկո
- Նիկոլայ Գրինկո – գերմանացի
- Բոգդան Բենյուկ
- Նեոնիլա Գնեպովսկայա – բժիշկ
- Յուրի Դուբրովին
- Սերգեյ Բրժեստովսկի
- Սերգեյ Պոդգորնի
- Վադիմ Իլյենկո
- Վլադիմիր Վոլկով
- Լես Սերդյուկ
- Գենադի Բոլոտով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խորոված կարտոֆիլի տոն» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Խորոված կարտոֆիլի տոն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
|