Խորհրդա-նորվեգական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդա-նորվեգական հարաբերություններ
Նորվեգիա և ԽՍՀՄ

Նորվեգիա

ԽՍՀՄ
Լենինի կիսանդրին Բարենցբուրգում (Շպիցբերգեն կղզի)

Խորհրդա-նորվեգական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները (1917-1991) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Նորվեգիայի Թագավորության միջև[1]։

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականին (դեֆակտո՝ 1921 թվականից, երբ ստորագրվեց տնտեսական համաձայնագիր)։ 1925 թվականին կնքվեց առևտրային և ծովագնացության պայմանագիր։ Հարաբերություններն ընդհատվեցին 1940 թվականին՝ Նորվեգիայի ֆաշիստական օկուպացման կապակցությամբ (վերականգնվեցին 1941 թվականի օգոստոսին՝ նորվեգիայի վտարանդի կառավարության հետ)։ Ստորագրվեցին համաձայնագրեր հեռագրական և հեռախոսային հաղորդակցության, փոստային առաքումների փոխանակման (1947) մասին։ 1949 թվականի պայմանագիրը սահմանում էր երկու պետությունների սահմանային կանոնակարգը և նշում սահմանային կոնֆլիկտները կարգավորելու միջոցները։

Խորհրդա-նորվեգական հարաբերությունները վատթարացան Սառը պատերազմի տարիներին, երբ Նորվեգիան մտավ (1949 թվականի ապրիլ) Հյուսիս-Ատլանտյան դաշինքի (1949) մեջ։

1970-ական թվականներին կնքվեցին նոր համաձայնագրեր ու ծրագրեր տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, ձկնորսության ասպարեզում համագործակցության մասին։ 1980 թվականին ստորագրվեց տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության երկարաժամկետ ծրագիր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Norwegian embassy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.


Կաղապար:Նորվեգիա-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 9