Խորհրդա-եգիպտական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային ռազմական մասնագետները Եգիպտոսում (Գիզա, 1972)

Խորհրդա-դանիական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև։

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1943 թվականին։ Եգիպտոսում միապետության անկումից հետո, 1950-ական թվականների սկզբին, ստորագրվեցին համաձայնագրեր առևտրի և վճարումների (1953) մասին։ 1956 թվականի համատեղ կոմյունիկեում կողմերը արտահայտվեցին բազմակողմանի համագործակցության օգտին։ Սուեզի ճգնաժամի (1956) ժամանակ Խորհրդային Միությունը սատարեց Եգիպտոսին, իսկ Նիկոլայ Բուլգանինը Իսրայելի նախագահ Բեն Գուրիոնին մեղադրեց «եվրոպական գաղութատիրությանն» աջակցելու մեջ։

Հետագայում կնքվեցին համաձայնագրեր «ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ասպարեզում» համագործակցության (1956), մշակութային, համագործակցության (1957), տնտեսական և տեխնիկական համագործակցության (1958), կանոնավոր օդային հաղորդակցության, Ասուանի ամբարտակի առաջին հերթի շինարարությանը տնտեսական և տեխնիկական օժանդակություն ցույց տալու, Եգիպտոսին երկարաժամկետ վարկ տրամադրելու (1958), Ասուանի ամբարտակի կառուցումն ավարտելու (1960), նոր երկարաժամկետ վարկ տրամադրելու (1962) մասին։ 1966 թվականի արձանագրությամբ նախատեսվում էր խորհրդային աջակցությունը Հելուանի մետալուրգիական համալիրի կառուցմանը։ Վեցօրյա պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունը պաշտպանեց Իսրայելի հակառակորդ ուժերին։ 1970-ական թվականներին կնքվեցին մի շարք տնտեսական, տեխնիկական, գիտական համագործակցության համաձայնագրեր։ 1971 թվականին կնքվեց «բարեկամության և համագործակցության» պայմանագիր։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 515