Խորթ մայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորթ մայր կամ մայրացու, իգական սեռի ոչ կենսաբանական ծնող, որն ամուսնացած է զավակներ ունեցող տղամարդու հետ։ Ամուսնու երեխաները այդ կնոջ համար խորթ զավակներ են։

Ընթերցե՛ք «մայրացու» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորթ ծնողները (հիմնականում խորթ մայրերը) կարող են նաև բախվել որոշ հասարակական մարտահրավերների՝ «չար խորթ մոր» կերպարի շուրջ խարանի պատճառով։ Մորելոն նշում է, որ անցյալում «չար խորթ մայր» կերպարի ներմուծումը խնդրահարույց է խորթ ծնողների համար այսօր, քանի որ դա ստեղծել է բացասական վերաբերմունք խորթ մայրերի նկատմամբ[1]։ Այս կարծրատիպի առկայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ խորթ մայրերի ինքնագնահատականի վրա[2]։

Ընթերցե՛ք «խորթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականության մեջ խորթ մայրերը հաճախ ներկայացվում են որպես չար, բացասական կերպարներ[3]։ Չար խորթ մոր կերպարը մեծապես առանձնանում է հեքիաթներում. ամենահայտնի օրինակներն են «Մոխրոտը», «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները», «Հենզելն ու Գրետելը»։ Խորթ մոր գործունեությունից հիմնականում տուժում են խորթ դուստրերը։ Որոշ հեքիաթներում, ինչպիսիք են Giambattista BasileLa Gatta Cennerentola-ն կամ «Դանիայի Կանաչ ասպետը» հեքիաթում, խորթ մայրը հասնում է իր նպատակին՝ ամուսնանալով իր ցանկացած տղամարդու հետ հենց խորթ դստեր օժանդակությամբ՝ նրա վստահությունը շահելու միջոցով, սակայն նպատակին հանելուց հետո դառնում է դաժան կերպար[4]։

Որոշ հեքիաթներում խորթ դստեր ամուսնությունն անգամ չի ազատում նրան խորթ մորից։ Խորթ դստեր առաջին երեխայի ծնվելուց հետո խորթ մայրը կարող է փորձել սպանել նորաթուխ մորը և փոխարինել նրան իր դստերով։ Նման փոխարինումը տեղի է ունենում «Հրաշալի կեչին», «Եղբայր և քույր» և «Երեք փոքրիկ տղամարդիկ անտառում» ֆիլմերում. միայն խորթ մոր դավադրությունը բացահայտելով ու ձախողելով (և սովորաբար նրան մահապատժի ենթարկելով) պատմությունը հաջողվում է ավարտին հասցնել[5]։ Կորեական ժողովրդական հեքիաթում՝ Ջանգհվա Հոնգրիոն Ջոն, խորթ մայրը սպանում է իր խորթ աղջիկներին։

Ջոն Բաուեր, «Արթնացի՛ր, Գրոա, արթնացի՛ր, մայրիկ», որդին մոր գերեզմանի մոտ օգնություն է հայցում խորթ մոր դեմ

Չար խորթ մայրերի հետ կապված շատ պատմություններում խորթ մոր և խորթ զավակի միջև թշնամությունն ընդգծվում է նրանով, որ երեխան հաջողության է հասնում մահացած մոր օգնության միջոցով[6]։ Այս մոտիվը ծագում է սկանդինավյան դիցաբանությունից, որտեղ Սվիպդագրը գերեզմանից արթնացնում է իր մորը՝ Գրոյային, որպեսզի սովորի նրանից, թե ինչպես կատարել իր խորթ մոր առաջադրանքը։ «Մոխրոտի» Գրիմ եղբայրների տարբերակում Աշենպուտելը ստանում է իր հագուստը մոր գերեզմանի վրա աճող ծառից, ռուսական հեքիաթում՝ Վասիլիսա Գեղեցիկուհուն օգնում է մայրիկի տված տիկնիկը և մոր օրհնությունը, և մալայական Bawang Putih Bawang Merah հեքիաթում հերոսուհու մայրը վերադառնում է որպես ձուկ՝ պաշտպանելու նրան։

Schneewittchen (Սպիտակաձյունիկը) հեքիաթի նկարազարդումներից, Ֆրանց Ջութներ․ Թագուհին՝ Սպիտակաձյունիկի չար խորթ մայրը, հասկացել է, որ Սպիտակաձյունիկը ազատվել է կախարդանքից։

Խորթ մայրը կարող է նույնացվել այլ չար կերպարների հետ, որոնց հանդիպում են հեքիաթի հերոսները։ «Հենզել և Գրետել» հեքիաթում, երբ երեխաները սպանում են կախարդին և վերադառնում տուն, նրանց խորթ մայրը խորհրդավոր կերպով մահացել է լինում[7]։

Խորթ մոր այս թշնամանքը և արյունակից մոր քնքշությունը տարբեր կերպ են մեկնաբանվել։ Բրունո Բեթելհայմի հոգեբանական մեկնաբանությունը այն է, որ իրական մոր և խորթ մոր կերպարները խիստ սահմանազատված են, և երեխան չի սիրում խորթ մորը[8]։ Շատ կանայք մահացել են ծննդաբերության ժամանակ, նրանց ամուսինները նորից են ամուսնացել, իսկ նոր խորթ մայրերը գրեթե միշտ մրցակցության մեջ են եղել խորթ զավակների հետ։ Հեքիաթները այս ամենի արտցոլումն են[9]։ Որոշ հեքիաթներում, օրինակ՝ «Գիհու ծառը», խորթ մոր նկրտումները բացահայտորեն իր երեխաների ժառանգությունն ապահովելու ցանկությունն է[10]։

Ի հակադրություն եղած կարծրատիպերի՝ Ֆինեաս և Ֆերբ անիմացիոն սերիալը ներկայացնում է խորթ ծնողների ընտանիք, որտեղ երկու ծնողն էլ լավ են շփվում իրենց երեք երեխաների հետ (խուսափում են չար խորթ ծնողների սովոր իրավիճակներից)[11]։

«Շիրլի Հոլմսի արկածները» սերիալի մի դրվագում պատկերված էր արքայադուստր, որն իր երկրի գահի ժառանգորդն էր և վախենում էր, որ խորթ մայրը ցանկանում է սպանել իրեն։ Դրվագը եզրափակում է այն բացահայտումը, որ խորթ մայրն իրականում ցանկանում էր, որ խորթ դուստրը ժառանգի գահը և փորձել էր խափանել իրական մարդասպանների դավադրությունը[12]։

Դասական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկեստե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 438 թվական․ մահացող կենսաբանական մայրը խնդրում է, որ իր ամուսինը նորից չամուսնանա՝ վախենալով, որ խորթ մայրը վատ վերաբերմունքի կարժանացնի իր երեխաներին[13]։

Հիպոլիտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 428 թվական, Խորթ մայրը ինքնասպանություն է գործում, որպեսզի ազատվի խորթ որդու հանդեպ ունեցած իր ցանկություններից, նա թողնում է գրություն՝ կեղծ պնդումներով, որ խորթ որդին իրեն բռնաբարել է[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morello, C. (2011 թ․ հունվարի 19). «Blended families more common, but the 'step' in 'stepmom' still carries a stigma». The Washington Post.
  2. Christian, A. (2005). «Contesting the myth of the 'wicked stepmother': Narrative analysis of an online family support group». Western Journal of Communication. 69 (1): 27–47. doi:10.1080/10570310500034030. S2CID 143785307.
  3. The Hard Facts of the Grimms' Fairy Tales, p. 141
  4. Warner, pp. 205–6
  5. The Hard Facts of the Grimms' Fairy Tales, pp. 147–8
  6. The Hard Facts of the Grimms' Fairy Tales, p. 151
  7. The Annotated Classic Fairy Tales, p. 57
  8. Warner, p. 212
  9. Warner, p. 213
  10. The Annotated Classic Fairy Tales, p. 161
  11. «Disney's Phineas and Ferb - Children's TV».
  12. https://shirleyholmes.damonford.com/, «Շիրլի Հոլմսի արկածները», պաշտոնական կայք
  13. * "Alcestis" Ռ․Մ Ռիլկեի պոեմը
  14. Barrett, W. S. (ed.), Euripides, Hippolytos, edited with Introduction and Commentary (Oxford: Clarendon Press, 1964; Toronto: Oxford University Press, 1964)