Խորեն Գևոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Գևորգյան
Ծնվել էմարտի 16, 1980(1980-03-16) (44 տարեկան)
ԾննդավայրԷջմիածին, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԲռնցքամարտ
Կայքkhorengevor.de

Խորեն Գևոր (իսկական անուն ազգանունը՝ Խորեն Ավետիսյան, մարտի 16, 1980(1980-03-16), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Եվրոպայի բռնցքամարտիկների միության թեթև քաշային կարգում չեմպիոն։ 2014 թ. նոյեմբերի դրությամբ անցկացրել է 41 մենամարտ, տոնել 32 հաղթանակ (17 նոկաուտով), 9 պարտություն (2 նոկաուտ), ոչ-ոքի արդյունք նրա մարտերի ընթացքում չի գրանցվել[1]։

Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիան 2011 թ. ապրիլ ամսին նրան կես տարի զրկվել է ռինգ դուրս գալու հնարավորությունից և տուգանել էր Գևորին 5 հազար 100 եվրոյով, ինչի պատճառը երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում Ռոբերտ Շտիգլիցին պարտվելուց հետո մրցավարին հարվածելն էր[2], իսկ 2010 թ. դեկտեմբերին կայացած Բայկեր Բառակատայի դեմ մենամարտին Գևորը հարձակվել էր մրցավարի վրա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. http://www.armtimes.com/hy/read/24305(չաշխատող հղում) Խորեն Գևորը որակազրկվել է 6 ամիս
  3. https://www.aravot.am/2012/11/05/310650/ Խորեն Գևոր՝ «ռեցեդևիստ բռնցքամարտիկ» և խուլիգան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]