Խոջա Միրաք
Խոջա Միրաք | |
---|---|
Ծնվել է | 1406 |
Ծննդավայր | Նախճավան |
Մահացել է | մարտի 24, 1486 |
Մահվան վայր | Թավրիզ, Իրան |
Քաղաքացիություն | Ակ-Կոյունլուներ |
Մասնագիտություն | վաճառական |
Խոջա Միրաք (1406, Նախճավան - մարտի 24, 1486, Թավրիզ, Իրան), հայ վաճառական։ Հայտնի է որպես Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի դիվանագետ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նախիջևանի շրջանում։
Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի գահակալության ժամանակահատվածում (1453-1478) ծավալվող Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ը 1453 թվականին գրավում է Կոստանդնուպոլիսը, որից հետո զորքերը ուղարկում է Հայաստանի և հարակից երկրների ուղղությամբ, որոնց տարածքը այդ ժամանակ զբաղեցնում է Ակ-Կոյունլուների պետությունը։ Ուղարկելով Եվրոպան զանազան դիվանագետների, հիմնականում օգտագործելով այդ նպատակի համար հայերի՝ որպես քրիստոնյաների, Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանը ուղարկում է նաև Խոջա Միրաքին։ Հայտնի է, որ 1470 նախիջևանցի խոջա Միրաքը Ուզուն Հասանի ուղարկած դիվանագիտական առաքելությամբ հասել է Վենետիկ։ Արդյունքում 1473 թվականի Տերջանի ճակատամարտում Օսմանյան կայսրության զորքերը ջախջախում Ակ-Կոյունլուների պետության բանակին, ավարտելով վերջինիս պատմությունը և գրավելով հյուսիս-արևմտյան Հայաստանը[1]։
80 տարեկան հասակում՝ 1486 թվականի մարտի 24-ին սպանվել է Թավրիզում ոմն տաճիկ Մեհտիի ձեռքով քրիստոնյա լինելու պատճառով։ Ի պատիժ գահակալ Յաղուբը մահապատժի ենթարկեց տաճիկին և բռնագրավեց նրա ունեցվածքը։