Խոզուկը փշե մուշտակում
![]() | |
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
| Ժանր | հեքիաթ |
| Ռեժիսոր | Վլադիմիր Դանիլևիչ |
| Սցենարիստ | Սերգեյ Կոզլով |
| Հնչյունավորում | Վսևոլոդ Լարիոնով[1], Նատալյա Չենչիկ և Վիկտոր Խոխրյակով |
| Բեմադրող նկարիչ | Անատոլի Կուրիցին |
| Երաժշտություն | Եվգենի Բոտյարով |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 558 s |
| Թվական | 1981 |
Խոզուկը փշե մուշտակում (ռուս.՝ Поросёнок в колючей шубке), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանել է Վլադիմիր Դանիելևիչը Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1981 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է Սերգեյ Կոզլովի համանուն հեքիաթի հիման վրա[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուրտ մի օր պատուհանից ձյան փաթիլ տեսնելով՝ Ոզնին այնպես է սեղմվում ապակուն, որ նրա քիթը նմանվում է խոզի դնչի։ Փաթիլը նրան փշե մուշտակով խոզուկի տեղ է դնում և կանչում է դրսում խաղալու։ Լսելով, թե ում է կանչում փաթիլը, ոզնին կարծում է, թե ինչ որ մի տեղ, պատուհանի տակ նստած է սառած մի խոզուկ, որը չի ուզում խաղալ։ Հոգատար ոզնին որոշում է խոզուկին իր տուն կանչել` թեյ խմելու, բայց այդպես էլ չի գտնում նրան փողոցում։ Ձյան փաթիլի համար կարևոր չէ, թե ում հետ կխաղար. նա կանչում է մեկ ոզնուն, երբ նա դուրս է վազում, մեկ` խոզուկին, ում նա տեսնում է պատուհանից։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեսևոլոդ Լարիոնով՝ Ոզնի
- Նատալյա Չենչիկ՝ Ձյունի փաթիլ
- Վիկտոր Խոխրյակով՝ հեղինակ
Թողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով` ընդգրկվելով Վլադիմիր Դանիելևիչի մուլտֆիլմերի «Ծնունդդ շնորհավոր, 4-րդ թողարկում» հավաքածուի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
- ↑ Сергей Козлов Поросенок в колючей шубке: Сказки / Художник В. Перцов. — Москва: Малыш, 1977. — 34 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Козлов Сергей Григорьевич Поросенок в колючей шубке и другие сказки. — М.: АСТ, 2005. — 40 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-031586-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիտել մուլտֆիլմը YouTube.com կայքում
- Խոզուկը փշե մուշտակում մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Խոզուկը փշե մուշտակում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
