Jump to content

Խշխշան պալար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խշխշան պալար
Տեսակխոշոր եղջերավոր անասունների հիվանդություն, sheep disease? և goat disease?
ՊատճառՎարակ
 Blackleg (disease) Վիքիպահեստում

Խշխշան պալար (Gangraena emphysematosa), էմֆիգեմատոզ կարբունկուլ, էմկար, տավարի սուր վարակիչ հիվանդության։ Բնորոշվում է մկաններում արագ մեծացող, խշխշացող այտուցների առկայությամբ, տենդով ու անկման բարձր տոկոսով։ Հարուցիչը B. chauvoei-ն է (Շովոյի ցուպիկը)։ Առավել զգայուն են 3 ամսականից մինչև 4 տարեկան խոշոր եղջերավորները, հազվադեպ՝ ոչխարները և այծերը։ Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ կենդանին է։ Վարակվում են հիմնականում սննդի (ալիմենտար) ճանապարհով։ Գաղտնի շրջանը 1 - 5 օր է։ Նկատվում է ջերմության բարձրացում, ախորժակի անկում, սրտի գործունեության թուլացում։ Կենդանին կաղում է, ազդրի, գավակի և թիակի մկաններում առաջանում են սահմանագծված տաք և ցավոտ այտուցներ (պալարներ)։ Հիվանդ կենդանիները սատկում են 1 - 2 օրվա ընթացքում։ Ախտորոշում են կլինիկական, էպիզոոտոլոգիական, ախտանատոմիական և բակտերիալոգիական հետազոտության տվյալների հիման վրա։

Բուժումը. հիվանդության սկզբում կարելի է օգտագործել գերիմուն շիճուկ, սրտային դեղամիջոցներ, անտիբիոտիկներ։ Անապահով տնտեսությունը կարանտինի տակ է վերցվում։ Հիվանդներին մեկուսացնում են և բուժում, իսկ մնացածներին՝ իմունացնում։ Հիվանդների սպանդն արգելվում է։ Սահմանափակումները վերացվում են խշխշան պալարի վերջին դեպքից 14 օր հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 65