Խնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խնե
ԵրկիրՍիրիա Սիրիա
Հիմնադրված է1804 թ.
Առաջին հիշատակում1804 թվական
Խոսվող լեզուներարաբախոս
Բնակչությունհայեր մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ

Խնե, գյուղ Սիրիայի Ճըսըր-Շղուր գավառի հյուսիսում՝ Եագուպիե գյուղից արևելք, բլրակի վրա, Շեյխ Իսա կոչվող հանքային ջրերի մոտ։ Գյուղի անվանման մասին տեղեկանում ենք Հալեպի գանձարանը պահվող մի սաղավարտի 1804 թվականին հայերեն արձանագրությունից։ Գյուղի բնակիչները դավանել են թե ուղղափառ, թե կաթոլիկ հավատքին, որը պայմանավորված է երկու ազդեցիկ ընտանիքների միջև ծագած վեճով։ 1876 թվականի դրությամբ գյուղի բնակիչների մեծ մասը լատինադավան էր:1878 թվականին գյուղում հիմնադրվում է լատինադավան վանք՝ արական և իգական դպրոցներով, արհեստագործական վարժարան, իսկ 1884 թվականին նաև երկրորդ լատինադավան եկեղեցին։

1906 թվականին գյուղն ուներ 131 տուն, որից 5-ը առաքելական եկեղեցուն էին դավանում։ 1908 թվականից գյուղում դադարել է նաև հայոց լեզվի ուսուցումը։ Արդեն 1960 թվականին Խնեն ուներ 100 տուն հայ բնակիչ և արաբախոս կաթոլիկ բնակչություն։ 2011 թվականին գյուղում բնակվում էր 70 տուն արաբախոս կաթոլիկ հայեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քորթոշյան, Րաֆֆի (2012, 7, էջ 28-30). «Մոռացված Խնե». Վարձք.