Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով
Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով | |
---|---|
նյութ | բրոնզ |
բարձրություն | 36 |
լայնություն | 23 |
խորություն | 7 |
ստեղծվել է | մ. թ.ա. 15-14-րդ դդ. |
կայք |
Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով (անգլ.՝ Sculptural group with a bull and goats), մ. թ. ա. 15-14-րդ դարերի կենդանիների պատկերներով մանրաքանդակ, անիմալիստական քանդակ[1]։ Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2007-65 համարի ներքո[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբաքանդակի պատվանդանի բարձր հատվածում՝ կենտրոնում, կանգնած է ցուլը, պատվանդանի ներքևի հատվածում՝ ցուլի կողքերին, կանգնած են երկու այծ։ Քանդակի պատկերագրության սիմվոլիկան երկնային է. ցուլը խորհրդանշում է գարնանային արևը, բնության զարթոնքը և նորացումը[1]։ Այծերը մեկնաբանվում են որպես ամպրոպ-կայծակ, նաև անձրև և պտղաբերություն։ Ցուլը, այծը պատկանում էին միջին՝ արևային և աստեղային ոլորտներին, հանդես գալով իբրև միջնորդ վերի և վարի միջև։
Պաշտամունքային նշանակությամբ այս քանդակն օգտագործվել է որպես կառքի հմայական զարդ և շտանդարտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Խմբաքանդակ՝ ցուլով և այծերով». historymuseum.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Խմբաքանդակ` ցուլով և այծերով - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973 թ.
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|