Խեցիների քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Խեցիների քարանձավ
2008-08-24 MargateGrotto.jpg
Հատված Խեցիների քարանձավից
Խեցիների քարանձավը գտնվում է Միացյալ Թագավորությունում
Խեցիների քարանձավ
Կոորդինատներ 51°23′17″ հս․ լ. 1°23′24″ ավ. ե. / 51.38806° հս․. լ. 1.39000° ավ. ե. / 51.38806; 1.39000Կոորդինատներ: 51°23′17″ հս․ լ. 1°23′24″ ավ. ե. / 51.38806° հս․. լ. 1.39000° ավ. ե. / 51.38806; 1.39000
Գտնվում է Մարգիթ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կառուցվել է անհայտ
Շինության ձևը քարանձավ
Ներկա վիճակը կանգուն

Խեցիների քարանձավ (անգլ.՝ Shell Grotto), Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Մարգիթ քաղաքում ձեռակերտ հուշարձան, 20 մ երկարությամբ քարանձավ, որի պատերն ու առաստաղը՝ ընդհանուր առմամբ 190 մ², ծածկված են մոտ 4, 6 մլն խեցիներից հավաքված խճանկարներով[1]։ Հայտնաբերվել է 1835 թվականին[2]։ Կառուցման ստույգ ժամանակաշրջանը և նպատակը անհայտ են։ Քարանձավը հայտնաբերումից 2 տարի անց բացվել է այցելության համար, և գործում է առ այսօր[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցիների քարանձավը մետր բարձրությամբ և 21 մ երկարությամբ ոլորուն ստորգետնյա միջանցք է, որն ավարտվում է հատակագծում 5 х 6 մ չափերով սենյակով։ Քարանձավը ամբողջովին գետնի տակն է։ Վերևի հատվածում մուտքը սկսում է 1, 07 մ լայնությամբ կավճի մեջ բացված անտաշ մուտքից, որից ոլորապտույտ ճանապարհ է իջնում և վերջանում կամարաձև մուտքով։ Այստեղից հետո պատերն ու առաստաղը պատված են խեցիներից խճանկարով։ Կամարակապ երկու միջանցքները տանում են դեպի գմբեթավոր սենյակ, որի գմբեթը ավարտվում է անցքով։ Այստեղից էլ քարանձավ ցերեկային լույս է թափանցում։ Շարունակում է քարանձավը ոլորուն միջանցքը, որը տանում է դեպի ուղղանկյուն սենյակ։ Պատերը զարդարված են երկրաչափական պատկերներով, աստղերի և արևի պատկերներով[4]։

Քարանձավին կից կա թանգարան, հուշանվերների խանութ և սրճարան[5]։

Կառուցի նպատակը անհայտ է։ Կան տարբեր վարկածներ[6]։ Կառույցը կարող է ստեղծված լինել վերջին 3000 տարվա ցանկացած հատվածում։ Ըստ վարկածների մեկի քարանձավի նմանօրինակ ձևավորումը 18-19-րդ դարերի ինչ-որ հարուստի կամակորությունն է։ Ըստ մեկ այլ վարկածի սա նախապատմական շրջանի աստղագիտական օրացույց է։ Ոմանք էլ քարանձավը կապում են Տամպլիերների կամ մասոնների հետ[7][8]։

Խճանկարում առավել շատ օգտագործված խեցիները, միդիաները հիմնականում տեղական են։ Նրանք կարող էին հավաքվել բավարար քանակով մոտակա չորս ծովախորշերում և Շեփփեյ կղզում։ Խճանկարի նյութի գերակշռող մասը կակղամորթերի պատյաններն են, որոնք պատկերների ֆոնն են կազմում, դրանք Սաութհեմփթոնից արևմուտք հանդիպում են մեծ քանակությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմբեթի անցքը

Հայտնաբերման թվականի մասին կան տարբեր կարծիքներ, թեև ամենահավանականը 1835 թվականն է։ Առաջին գրավոր հիշատակումը եղել Քենթի լրագիր (անգլ.՝ Kentish Gazette) պարբերականի 1838 թվականի մայիսի 22-ի համարում, որը հասարակական զվարճանքի վայրի բացման մասին էր հայտարարում։

Քարանձավը մասնավոր սեփականություն է։

1932 թվականին գազային լուսավորությունը փոխարինվել է էլեկտրականով։ Գազային լուսավորության արտանետումները խամրեցրել և կեղտոտել էին մի ժամանակ փայլփլող խեցիները։ Քարանձավը տուժել է նաև ներթափանցող ջրերից։ 2012 թվականին՝ հնգամյա կոնսերվացման ծրագրից հետո, վերականգնողական աշխատանքներ են տարվել Անգլիական Ժառանգություն (անգլ.՝ English Heritage) և Շենքեր ռիսկային ցուցակներում (անգլ.՝ Buildings at Risk Register) կազմակերպությունների համատեղ ուժերով։ Խճանկարների պանելների փոխման սխեմա է մշակվել (The Roundel Project ) 2012 թվականին։

2008 թվականին կազմավորվել է «Խեցիների քարանձավի ընկրներ» ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է եզակի պատմական հուշարձանի պահպանումը[9][10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nigel Barker, Allan Brodie, Nick Dermott, Lucy Jessop, Gary Winter - Margate’s Seaside Heritage (Informed Conservation), published by English Heritage, 2007 (ISBN 978-1905624669)
  • Harold Bayley - The Lost Language of Symbolism, published by Ernest Benn Ltd, 1974 (ISBN 0-510-40801-X)
  • Howard Bridgewater - The Grotto, Rydal Press, Keighley, Yorkshire, 1948, and Kent Archaeological Society, 3rd Edition, 1957
  • Dorothea Chaplin - Matter, Myth and Spirit, published by Rider & Co, 1935 (ISBN B0000D5LFU)
  • Harper Cory - The Goddess at Margate, printed by Henry Burt & Son Ltd, Bedford, 1949
  • Lionel and Patricia Fanthorpe - The World’s Most Mysterious Places, published by Hounslow Press, 1999 (ISBN 0-888-822-065)
  • Ruby Haslam - The Shell Temple, published by Regency Press, 1974
  • Ruby Haslam - Underground Mythology – Edited by Sylvia Beamon, Chapter 1, The Shell Grotto at Margate, published by Able Publishing, 2002 (ISBN 978-1-903607-20-6)
  • Ruby Haslam - Reality and Imagery։ The Grottoes of Margate and Twickenham, published by Athena Press, 2009 (ISBN 978-1-84748-349-2)
  • Michael Howard - Earth Mysteries, published by Robert Hale, 1989 (ISBN 0-709-039-336)
  • Hazelle Jackson - Shell Houses and Grottoes, published by Shire Publications, 2001 (ISBN 0-7478-0522-9)
  • Barbara Jones - Follies and Grottoes, published by Constable, 1953 (ISBN B0000CINFP) and revised second edition, 1974.
  • Rod LeGear - Underground Thanet, published by the Trust for Thanet Archaeology, 2012
  • Patricia Jane Marsh - The Enigma of the Margate Shell Grotto, published by Martyrs Field Publications, 2011 (ISBN 978-0-9569437-0-5) and revised second edition, 2014.
  • C. A. Mitchell - The Grotto - A Study of One of the First Great Civilizations, Cooper The Printer Ltd, Margate, c.1949
  • Sonia Overall - The Realm of Shells, (Novel), published by Fourth Estate, 2006 (ISBN 0-00-718410-7)
  • Nigel Pennick - The Subterranean Kingdom, published by Turnstone, 1981 (ISBN 0-855-001-402)
  • Conan & Nellie I. Shaw, The Shell Temple of Margate - An Archaic Masterpiece, printed by Cooper The Printer, Margate, 1954

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Грот ракушек в городе Маргит: загадка из глубины веков (Великобритания)»։ terra-z.ru։ Վերցված է 19 Օգոստոս 2016 
  2. «Shell Grotto history»։ shellgrotto.co.uk։ Վերցված է 19 Օգոստոս 2016 
  3. «Garden Buildings – Nothing Grotto about this building…»։ earthdesigns.co.uk։ Վերցված է 19 Օգոստոս 2016 
  4. Algernon Robertson Goddard THE GROTTO OF GROTTOS - A DESCRIPTIVE LEAFLET July, 1910
  5. «Attraction in Margate»։ information-britain.co.uk։ Վերցված է 19 Օգոստոս 2016 
  6. «Британская загадка: Грот ракушек (Shell Grotto) в городе Маргит»։ kulturologia.ru։ Վերցված է 19 Օգոստոս 2016 
  7. Algernon Robertson Goddard THE ROMANCE OF THE GROTTO - A DESCRIPTIVE LEAFLET September, 1903
  8. «Shell Grotto - Margate Shell Grotto»։ showcaves.com։ Վերցված է 19 Օգոստոս 2016 
  9. «Shell Grotto, Grotto Hill»։ spacesarchives.org։ Վերցված է 19 Օգոստոս 2016 
  10. «FRIENDS' AIMS»։ shellgrottofriends.org։ Վերցված է 19 Օգոստոս 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]