Խեներալ Վինտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Խեներալ Վինտեր
General Vintter

'
43°56′00″ հվ. լ. 71°35′00″ ամ. ե. / 43.9333° հվ. լ. 71.5833° ամ. ե. / -43.9333; -71.5833
Կոորդինատներ Կոորդինատներ: 43°56′39.883″ հվ. լ. 71°40′56.975″ ամ. ե. / 43.94441194° հս․. լ. 71.68249306° ավ. ե. / 43.94441194; 71.68249306
Երկիր Արգենտինա Արգենտինա
Չիլի Չիլի
Վարչատարածքային բաժանում Չուբուտ, Լոս Լագոս
Տեսակ լիճ
Հայելու բացարձակ բարձրությունը 860 մ
Ավազանի մակերեսը 135 կմ²

Խեներալ Վինտեր (իսպ.՝ General Vintter), չիլիացիների շրջանում տարածված է՝ Պալենա (իսպ.՝ Palena), բարձրալեռնային աղի լիճ Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայի և Չիլիի սահմանին։

Լիճը գտնվում է Չիլիի Հանրապետության Լոս Լագոս տարածաշրջանի արևելքում և Արգենտինայի Չուբուտ պրովինցիայի արևմուտքում։ Ընդհանուր հաշվով զբաղեցնում է 135 կմ² է, որից 51,2 կմ²-ը բաժին է հասնում Չիլիին, իսկ մնացած 83,8 կմ²-ը՝ Արգենտինային։ Պալենա գետի միջոցով լճի ջուրը Կորկովադոյի նեղուցով թափվում է Խաղաղ օվկիանոս[1]։

Լճի ափին է գտնվում Պալենա լճի ազգային արգելոցը, որի տարածքում կան բարձր լեռնագագաթներ, սառցադաշտեր և նոսր անտառներ։ Հարուստ և բազմազան է նաև բուսական և կենդանական աշխարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большой атлас мира, издательство «Ридерз Дайджест», 2007, стр.294-295, ISBN 978-5-89355-169-3