Խարդավանքի և սիրո դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարդավանքի և սիրո դղյակ
ՏեսակՌուսաստանի բնության հուշարձան, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԿիսլովոդսկ
Բարձրությունը ծովի մակարդակից950 մետր
Հարաբերական
բարձրություն
80 մետր

Խարդավանքի և սիրո դղյակ[1][2] (կարաչ.-բալկ.՝ Сюймеклик къала, ռուս.՝ Замок коварства и любви), բնության հուշարձան, ժայռային գոյացություն Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքի շրջակայքում։ Այն Ժայռոտ լեռնաշղթայի ճյուղավորումներից մեկի զառիվայր հրվանդան է` կուեստ, որը վեր է խոյանում Ալիկոնովկա գետի հովտի և նրա ձախ ափի վրա։ Բացարձակ բարձրությունը 950 մ է, հարաբերական բարձրությունը` մոտ 80 մ։ Կազմված է դոլոմիտացած կրաքարից։ Զբոսաշրջային տեսարժանություն է։ Ժայռի մոտ գտնվում է զբոսաշրջային համալիր` 1939 թվականին կառուցված հյուրանոց, որը ոճավորված է որպես հին ամրոց, ռեստորան։ Ժայռի և զբոսաշրջային օբյեկտի անունը գալիս է հին առասպելից, որը պատմում է տեղական իշխանի դստեր և հասարակ հովվի դժբախտ սիրո մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարդավանքի և սիրո դղյակը բարձր լեռ է և ժայռ, որը նման է նստած տղամարդու։ Լեռն այսպես են անվանել տեղացիները։ Որպես բացատրություն ներկայացվում է երկու երիտասարդ սրտերի մեծ սիրո առասպելը։ Շատ տարիներ առաջ սիրահարվում են տեղական իշխանի դուստր Դաուտան և հովիվ Ալին։ Աղջկա հայրը, բնականաբար, դեմ է լինում այդպիսի հարաբերություններին և որոշում է դստերն ամուսնանացնել տարեց հարևանի հետ։ Սակայն հարսանիքի նախօրեին բաժանված սիրահարները որոշում են, որ պետք է ընդմիշտ միասին կլինեն, ուստի անհրաժեշտ է մահանալ։ Բայց Դաուտան վախենում է մահից, իսկ Ալին` ոչ. նա ցատկում է ժայռից և ջարդուփշուր լինում[3]։

Դաուտան ամուսնանում է, բայց շուտով մահանում։ Աղջկա հայրը վշտից քարանում է և վերածվում ժայռի։ Իսկ լեռան տակ գտնվող առվակը դառնում է գետ, որն անվանում են Ալիկոնովկա։ Այսպես ժայռը դառնում է Խարդավանքի և սիրո դղյակ[3]։

20-րդ դարի 30-40-ական թվականներին ժայռի ստորոտում բացվել էր միջնադարյան ամրոցի տեսքով յուրօրինակ ռեստորան։ Նրա արքատին տեսքի որոշ հատվածներ նույնությամբ կրկնում էին բնական դղյակի տարրերը։ Այդ ռեստորանը գոյություն է ունեցել մինչև 1970-ական թվականների վերջ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Топографическая карта ГГЦ K-38-002-A-d». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «554 0184608 Замок коварства и любви скала 43° 54' С.Ш. 42° 40' В.Д. K-38-2 левобережье реки Аликоновка; юго-западнее города Кисловодск». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Замок коварства и любви».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хачиков В. А. Экскурсии по живописным местам Северного Кавказа. Изд-во «Кавказская здравница», Минеральные Воды, 2008. С. 47—48.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]