Խատանգա (գետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խատանգա (այլ կիրառումներ)
Խատանգա | |
---|---|
Խատանգա գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | 227 |
Ավազանի մակերես | 364 000 կմ² |
Ջրի ծախս | 3320 |
Գետաբերանի տեղակայում | Խատանգայի ծոց |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Novaya?, Popigay River?, Խետա, Kotuy? և Bludnaya? |
Երկիր | Ռուսաստան |
Երկրամաս | Կրասնոյարսկի երկրամաս |
Ջրահավաք | Khatanga basin? |
Խատանգա (ռուս.՝ Хатанга), գետ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում։
Կազմավորվում է Կոտույ և Խետա գետերի միախառնումից, հոսում է Հյուսիս-սիբիրական դաշտավայրով, թափվում Լապտևների ծովի Խատանգայի ծոցը՝ առաջացնելով էստուար։ Երկարությունը՝ 227 կմ է (Կուտույի ակունքից՝ 1636 կմ). նավարկելի է։ Խատանգայի ափին է Խատանգա նավակայանը։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ անվանումը (ռուսերեն՝ Ха́танга) առաջացել է «գետ» նշանակող հասարակ անունից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 222.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատանգա (գետ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 35)։ |