Խառը պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խառը պարարտանյութեր, պատրաստի պարարտանյութերի մեխանիկական խառնուրդ, որը պարունակում է բույսերին անհրաժեշտ երկու և ավելի սննդանյութեր։ Հիմնական սննդանյութերի հարաբերությունը () տարբեր կուլտուրաների և հողերի համար տարբեր է։ Պատրաստում են գործարաններում, տնտեսություններում։ Անհրաժեշտ է պահպանել պատրաստման կանոնները և ժամկետները։ Խառը պարարտանյութերը պետք է լինեն համասեռ, սորուն։ Կարելի է ավելացնել նաև միկրոտարրեր, հերբիցիդներ, պեստիցիդներ։ Լավ խառնուրդ է ստացվում հատիկավորած պարարտանյութերից՝ խառնվում են համաչափ, կոշտեր չեն առաջացնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 32