Խաչիկ Վաղինակի Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Վաղինակի Մանուկյան
Ծնվել էօգոստոսի 2, 1959(1959-08-02) (64 տարեկան)
ԾննդավայրՄաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիությունհայ
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ

Խաչիկ Վաղինակի Մանուկյան (օգոստոսի 2, 1959(1959-08-02), Մաստարա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980—1985 թվականներին- Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ։ Մեխանիկ-ինժեներ[3]։
  • 1977—1980 թվականներին— ծառայել է խորհրդային բանակում[4]։
  • 1985—1994 թվականներին — արտադրամասի պետ, ՀՍՍՀ Շինարարական արդյունաբերության նախարարության մեխանիկական գործարանի փոխտնօրեն։
  • 1994—2003 թվականներին — առևտրային վարչության պետ, «Արմվոդստրոյ» պետական կոմիտեի գլխավոր տնօրեն, «Մաքս-գրուպ» կոնցեռնի նախագահ։
  • 2003—2007 թվականներին— խորհրդարանի անդամ։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ եղել։ Անկուսակցական[5]։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանուկյան Խաչիկ Վաղինակի
  2. «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». hhk.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Манукян Хачик Вагинакович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Խաչիկ Վաղինակի Մանուկյան – Deputat» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]