Խաչատուր Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Սիմոնյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1927(1927-09-14) (96 տարեկան)
ԾննդավայրՏաթև, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունանասնաբույծ

Խաչատուր Մկրտչի Սիմոնյան (սեպտեմբերի 14, 1927(1927-09-14), Տաթև, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան, անասնաբուծական գիտությունների դոկտոր (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Սիմոնյանը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 14-ին Տաթև գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ 1950 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1966-1974 թվականներին եղել է ՀԽՍՀ Լոռու տոհմային գործարանի տնօրեն, 1974 թվականից՝ Հայկական անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի (2011 թվականից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն) տավարաբուծության բաժնի վարիչ, 1983-1993 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում բուծվող տավարի կովկասյան գորշ ցեղի մթերատու և տոհմային հատկությունների բարելավման ու կատարելագործման խնդիրներին։ Կովկասյան գորշ ցեղի ստեղծման հեղինակներից է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տավարի մսացու մատղաշի աճեցումը և բտումը, Ե., 1980 (համահեղինակ)։
  • Գյուղատնտեսական գիտությունը անասնաբուծական արտադրությանը, Ե., 1980, (համահեղինակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։