Խաչատուր Թոխաթցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Թոխաթցի
Ծնվել է1570
ԾննդավայրԵվդոկիա
Վախճանվել է17-րդ դար
Վախճանի վայրԵվդոկիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուհայերեն

Խաչատուր Թոխաթցի (Եվդոկացի), 16-17-րդ դարերի հայ բանաստեղծ[1][2]։

Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1570 թվականին Եվդոկիայում, ծխական քահանա է եղել։ Ապստամբների կողմից Դելի Հասանի քաղաքի գրավումից հետո՝ 1602 թվականին, ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը և մեկնել Վենետիկ, որտեղ ձերբակալվել է ինկվիզիցիայի կողմից և դատապարտվել է ազատազրկման: 17-րդ դարի հայ պատմաբան Գրիգոր Դարանաղցին նկարագրում է նրա դատապարտումը և հավելում, որ Խաչատուրն իր բանաստեղծական տաղանդը զարգացրել է բանտում։ Եզրափակելով՝ նա բանաստեղծությունների գիրք է գրել, որտեղ պատմել է իր հավատքի և դժվարությունների մասին, որոնք ինքը ստիպված էր կրել նրա պատճառով։ Նրա այս շարադրանքը չի պահպանվել։ Ինկվիզիցիայի ազատագրումից հետո վերադարձել է հայրենի քաղաք և ամուսնացել[2]։

Գրել է մի քանի պոեմ աշխարհիկ մոտիվներով, գովաբանել է գինին, խնջույքը և զբոսանքը։ Նրա գլխավոր ստեղծագործությունը, սակայն, հանդիսանում է «Պատմութիւն Վենետիկ քաղաքին» ծավալուն պոեմը։ Բաղկացած է 280 տողերից, գրված է խոսակցական հայերենով, 1614 թվականին։ Նրա մեջ Խաչատուրը պատմում է Վենետիկի գեղեցկության և հարստության մասին, որի հիասքանչ շենքերը, տնտեսական բարգավաճումը, մեխանիկական սարքերը և հասարակական կարգը ապշեցրել են բանաստեղծին[1]։ Նա հիացմունքով է նկարագրում Վենետիկի լեփ-լեցուն խանութներն ու տոնավաճառները, քաղաքացիների վերաբերմունքը իրենց առողջության և հիգիենայի նկատմամբ, եկեղեցական տոների, մասնավորապես՝ Ավագ շաբաթվա[3]։ Սակայն Վենետիկի կյանքի որոշ կողմեր, այնուամենայնիվ, հակասում էին նրա բարոյական նորմերին։ Անդրադառնալով վենետիկյան ազատ բարքերին՝ նա դատապարտում է կանանց բաց զգեստները, սիրահարների կողմից իրենց զգացմունքների հրապարակային դրսևորումը, մարմնավաճառության ընդունումը, մեզի օգտագործումը որպես կոսմետիկա, ընտանի կենդանիների հանդեպ չափազանց մեծ մոլուցքը և այլն[1]։

Երկերի և կենսագրական ակնարկների հրատարակում
  • Հովհաննես Թերզնցի, Խաչատուր Թոխաթցի Պատմութիւն Փարէզի եւ Վեննայի (Միջնադարյան ասպետական սիրավեպ): Պատմութիւն Վենետիկ քաղաքին (Չափածո) : / Կ․ Մելիք-Օհանջանյան, Լ. Խաչիկյան (խմբագիր). — Երևան: ԳԱ ՀԽՍՀ հրատարակություն, 1966.
  • Ա․ Մադոյան, Գ․ Անանյան Հայոց հին և միջնադարյան բանաստեղծության քրեստոմատիա:. — Երևան: ԵՊՀ հրատարակություն, 1979.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kevork B. Bardakjian A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History. — Wayne State University Press, 2000. — С. 44—45. — 714 с. — ISBN 978-0-81432-747-0
  2. 2,0 2,1 A. J. Hacikyan, G. Basmajian, E. S. Franchuk, N. Ouzounian The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. — Detroit, MI: Wayne State University Press, 2002. — С. 795. — 1108 с. — ISBN 0814330231
  3. Саакян А. Об одной особенности армянских путевых заметок XVII века. // Вестник общественных наук АН АрмССР. —Ер., 1983. — № 9. — С. 80—85.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]