Խաչատուր Աբյան
Արտաքին տեսք
Խաչատուր Աբյան | |
---|---|
Ծնվել է | 1975 |
Ծննդավայր | Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 10, 1995 |
Մահվան վայր | Կարախանբեյլի, Հադրութի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Խաչատուր Ժորայի Աբյան (1975, Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 1995, Կարախանբեյլի, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1975 թվականին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1992 թվականին ընտանիքով տեղափոխվել է Աբովյան քաղաք, որտեղ էլ ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Բերձորի ազատագրումից հետո ծառայել է պարետային վաշտում, այնուհետև՝ Հադրութի պաշտպանական շրջանի հրաձգային գումարտակում։ Զոհվել է 1995 թվականի օգոստոսի 10-ին, Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլիի դիրքերում, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արցախյան պատերազմի թանգարանի կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.