Խանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խանկա (լիճ)ից)
Picto infobox map.png
Խանկա
Ханка

'
Կոորդինատներ 45°01′00″ հս. լ. 132°25′00″ ավ. ե. / 45.016667° հս. լ. 132.416667° աե. ե.
Տեղագրություն Ռուսաստան Ռուսաստան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ավազանի մակերեսը 4190 կմ²
Ամենամեծ խորությունը 10,6 մ
Միջին խորությունը 4,5 մ

Խանկա (ռուս.՝ Ханка), լիճ Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում և Չինաստանում։ Տարածությունը 4000-4400 կմ2 է (կախված մակարդակի բարձրությունից), խորությունը՝ մինչև 10 մ։ Ափերը ճահճապատ են, ջուրը՝ քաղցրահամ, պղտոր։

Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Ընդունում է Լեֆու, Մո և այլ գետեր։ Խանկայից արտահոսում է Սունգաչան գետը (Ուսուրիի վտակը)։ Հարուստ է ձկներով՝ (սազան, կալուգա) և ջրային կրիաներով։ Նավարկելի է։

Անվանում[խմբագրել]

Ենթադրում են, որ անվանումը չինարեն Խինգհայ անվան աղավաղած ձևն է․ չինարեն Խինգ նշանակում է «առատություն, բարգավաճում», հայ՝ «ծով», այսինքն՝ «առատության և բարգավաճման ծով»։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png