Խաղային հարթակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղային հարթակը (անգլ․ gaming platform) ծրագրային միջավայր է, որը հասանելի է դարձնում խաղ ստեղծողի առաջարկը սպառողին։ Այդպիսի հարթակները հանդիսանում են ընդարձակ առցանց խաղասրահ ու շուկա։

Այսօր խաղը բաց շուկա բերելու համար խաղի ստեղծողի ամենալավ ընտրությունը խաղային հարթակն է։ Մեր օրերում կան շատ խաղային հարթակներ(Steam, Epic Games և այլն), որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ, ձեռք բերել տարատեսակ խաղեր տարբեր համակարգեր համար։ Խաղային հարթակներ նաև ստեղծում են ներխաղային հաղորդակցում, քննարկումներ խաղերի մասին ու կապ ստեղծողի ու հաճախորդի միջև։

Վերոնշյալ բնութագրման համապատասխանող վառ օրինակ է Steam-ը։ Ստիմը խաղային հարթակը, ստեղծված Valve ընկերության կողմից, առաջարկում է ավելի քան 30000 խաղ, համալրված հնարավորություններով, ինչպիսիք են տեսահեռարձակում, VR տեխնոլոգիա, խաղային կենտրոն, ներբեռնումներ և այլ կից հնարավորություններ, որոնք ներգրավում են խաղացողներին։ Քանզի Ստիմը առաջիններից էր իր տեսակի մեջ, որը համախմբեց խաղացողներին առցանց միջավայրում, այն հայտնի դարձավ և այժմ էլ առաջատար է[1]։

Տես նաև https://store.steampowered.com/stats/

Ստիմում և այլ հարթակներում գործում է շուկայան հետևյալ կառույցը․ հաճախորդը, ով ունի հաշիվ տվյալ հարթակում, գնում է խաղ, որի համար արդեն մեկ անգամ վճարելուց հետո ստանում է բազմաթիվ անգամ ներբեռնելու արտոնություն։ Հարթակի հաշվի մեջ են նաև պահվում ներխաղային շատ տվյալներ ու տեղեկություն, որի նույնպես ցանկալի է խաղը համարգչից կորցնելու դեպքում։ Մերօրյա հարթակները նույնիսկ կարող են ներխաղային հավելումներ ունենալ շուկայում, պարգևներ, վիճակագրություններ, կարող են ցույց տալ խաղացողների առաջընթացն ու ձեռքբերումները[2]։

Տարեց տարի խաղերի քանակը խաղային հարթակներում մոտ քառասուն տոկոսով աճում է, որը ցույց է տալիս խաղային հարթակների ու խաղեր ստեղծողների անբաժանելիության ու օգտավետ համագործակցության մասին[3]։

Գոյություն ունեն նաև սարքավորումային ու ծրագրային հարթակներ, որոնք իրենց ներկայացնում են տարբեր սարքեր, իրենց ծրագրային ապահովմամբ։ Դրանցից ամենատարածվածը համակարգիչն է խաղային աշխարհում։ Այսինքն, խաղ ստեղծողներն ու խաղային հարթակները թիրախավորում են համախատասխան ծրագրային համակարգերը, իրենց խաղը հարմարացնելու ու հետագա զարգացման համար։ Իհարկե կան սարքավորումներ, յուրօրինակ ծրագրային ապահովմամբ, հատուկ նախատեսված խաղերի համար։ Դրանցից են մեզ քաջ հայտնի PlayStation, Xbox, Nintendo Switch և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Real Money Casinos on Gaming Platforms such as Steam: will we see it soon?». Daily Game (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 23. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. «Steam, The Ultimate Online Game Platform». store.steampowered.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «The Publishing Challenge for Independent Video game Developers: A Practical Guide». Routledge & CRC Press (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.

Գրագանություն[խմբագրել | խմբագրել կոդը]