Jump to content

Խալիբներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խալիբներ, խալյուբներ (հուն․՝ Χάλυβες, հուն․՝ Χάλυβοι), հին ժողովուրդ վկայված հիմնականում հունական աղբյուրներում, որը բնակվել է Պոնտոսում և Փոքր Ասիայում[1]։ Նրանք ապրել են տիբարենների (ժամանակակից Սինոպի մոտ) և մոսսինոյկների արանքում։ Խալիբների անունը ծագում է հունարեն երկաթ կամ պողպատ բառից (հուն․՝ χᾰ́λῠψ), քանի որ հին հունական հեղինակները ավանդաբար խալիբներին համարում են առաջին մետաղագործները, նրանց վերագրում պողպատի գյուտը (հին հունարենում «պողպատը» կոչվել է «խալյուֆ»)[2]։

Խալիբները լեզվի ու ծագման մասին հստակ տվյալներ չկան։ Ըստ որոշ հունական աղբյուրների նրանք ունեցել են սկյութական ծագում[3]։ Կարծիք կա, որ խալիբների անունը կապված է Հայասայի հետ, քանի որ երկուսն էլ մետաղ են նշանակել, ու վկայված են նույն վայրում[4]։

Արմենոխալիբներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աղբյուրներում նաև վկայված է արմենոխալիբներ ձևը, որը վերաբերվում է հայախոս երկաթագործ խալիբներին[5]։

Կապը խալդերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ստրաբոնի խալիբները ու խալդերը նույն ժողովուրդն էին, այն տարբերությամբ որ խալդեր անունը ավելի նոր էր։ Այս պնդումը թերևս չի համապատասխանում իրականությանը քանի որ խալդերի անունը վկայված է շատ հնուց, ուրարտական շրջանից։ Նաև Քսենոփոնի մոտ խալդերը ու խալիբները հիշատակվում են իրարից տարբեր ցեղեր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Herodotus (1858). The History of Herodotus: A New English Version (անգլերեն). John Murray.
  2. «Dictionary of Greek and Roman Geography (1854), CHA´LYBES». www.perseus.tufts.edu. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Apollonius, Rhodius (2005). "The Argonautica" of Apollonius Rhodius. Tr. into English prose from the text of R. Merkel, by Edward P. Coleridge...
  4. «All About the Armenian Language». ASPIRANTUM (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Pliny the Elder, The Natural History John Bostock, M.D., F.R.S., H.T. Riley, Esq., B.A., Ed.
  6. Khorikyan, Hovhannes. «Hovhannes Khorikyan, On the Issue of the Identification and Location of the Chalibyans, JOURNAL FOR ARMENIAN STUDIES (collection of articles), Artsakh State University, 2012, N 3, pp. 3-15 (In arm.)». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)