Խաթրավանքի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաթրավանքի կամուրջ
Երկիր Արցախ
ՏեղանքՄարտակերտի շրջան, Գետավան (Արցախ)
Տեսակկամուրջ
Նյութքար
Հատում էՏրտու գետ

Խաթրավանքի կամուրջ, քանդված կամուրջ, որը գտնվում էր Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից 6 կմ արևմուտք` Խաթրավանքից հյուսիս` Տրտու (Թարթառ) գետի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջի կողքին կանգնեցված խաչքարի հիշատակագրությունները մեզ հուշում են, որ կամուրջի շինարարությունն ավարտվել է 1301 թվականին։

Հայտնի չէ, թե քանի դար է կամուրջը կանգուն մնացել, սակայն քանդված պետք է լինի 19–րդ դարից առաջ։ Դրա գոյության մասին վկայություններ տվող հեղինակը պնդում է, որ 1838 թվականին առաջին անգամ ականատես է եղել ոչ թե կամրջին, այլ նրան հարակից խաչքարին, որից էլ կարելի է ենթադրել, որ կամուրջը գոյություն է ունեցել։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վանքի տակի գետամիջի խաչի գիրն է[1]»

Տեղադրության բառացի կրկնությունն ու վիմագրի նույնական վերահրատարակությունը հեղինակել է նաև Սարգիս Ջալալյանցը։

Կամաւն Ա(ստուծո)յ ես Ասփայ դուստր մեծ իշխանին Տարսայիճին եւ Մինախաթունին եւ ամուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի, որդւոյն մեծ իշխանին Հասանայ քաջի տեառն Աղուանից կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոցն մերոց անցելոց ներկայից եւ ապագայից[2]

Սույն արձանագրության հետագայի վերահրատարակիչները վկայում են, որ նրանք էլ չեն տեսել ոչ կամուրջը, ոչ էլ այդ կամրջի կառուցման մասին վկայող վերոնշյալ արձանագրությամբ խաչքարը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահխաթունեանց, Յովհաննես (1842). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին. էջ 363.
  2. Շահխաթունեանց, Յովհաննէս. Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին. էջ 363.
  3. Շահինյան (1984). Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. Երևան. էջ 53.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ».(չաշխատող հղում)