Խազեր (երգչախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Խազեր» երգչախումբ
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԺանրերՀայկական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն
Գործունեություն2013 - մինչ օրս

«Խազեր», կամավոր երաժշտասերներից կազմված երգչախումբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խազեր երգչախումբ

Երկիր՝ Հայաստան, քաղաք՝ Երևան, Գյումրի

Խազերը երգում են հայկական ազգային-դասական երաժշտություն, մեծմասամբ'Կոմիտաս։

Խազերի առանձնահատկությունն այն է, որ Կոմիտաս երգում են ոչ թե եվրոպական դասական կամ խիստ արևելյան ձևով, ինչպես ձևավորվել է մեր հասարակության մեջ' այլ պարզ բնական հայկական ֆոլկլորի օրենքներով, ինչպես որ ստեղծվել են այդ երգերը և ինչպես որ Կոմիտասն է ավանդել։

Ոչ միայն երգում են, այլև տարածում ազգային երաժշտությունը հասարակության ամենախոցելի տեղերում' քաղաքային տրանսպորտում, ծննդատներում։ Սկիզբ են դրել՝  հիմա արդեն պարբերական բնույթ կրող ազգագրական երգուսուցումներին։

«Խազերը» ստեղծվել են 2013 թ.- ին Երևանում’ կամավոր երաժիշտ և ոչ երաժիշտ, երիտասարդների կողմից։ Ժամանակի ընթացքում գոյություն են ունեցել մի քանի խմբեր։

2021-ից Խազերն ունեն 5 խումբ' Երևանի 16 հոգանոց երկսեռ երգչախումբը

Երևանի Նարեկացի արվեստի միության հովանու տակ գտնվող «Փոքր խազեր» մանկական(6-ից 10 տարեկան) ու պատանեկան(10-ից 15 տարեկան) 2 խմբերը

Գյումրիի 5 հոգանոց անսամբլը

Գյումրիի «Փոքր խազեր» մանկական խումբը

2016-2017 թթ. գործել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատանեկան երկսեռ կազմը

Երգչախմբերի հիմնադիր, գեղարվեստական ղեկավարն է երաժիշտ, խմբավար Անի Նավասարդյանը

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խազեր» երգչախումբը թողարկել է երկու ալբոմ։ 1-ին ալբոմում ձայնագրված են Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Սերգեյ Աղաջանյանի խմբերգային 14 ստեղծագործություններ, 2-րդ ալբոմում՝ Կոմիտասի 15 աշխույժ պարերգ-խմբերգեր՝ նվիրված ծննդյան Կոմիտասի 150 ամյակին։Հղումներ

Youtube էջ https://www.youtube.com/channel/UCPzJHxsn7Z-gEcMgnLwHeIw

Soundcloud էջ https://soundcloud.com/khazer-choir

Facebook էջ https://www.facebook.com/Khazerchoir/

Հայ երգը Երևանի ավտոբուսներում https://www.youtube.com/watch?v=iOSJTxTd4Po

Հայ երգը Երևանի ծննդատներում https://www.youtube.com/watch?v=0cYBjCRE0aQ